Ռոբերտ Սերգեյի Բաբայանց (հունվարի 1, 1927(1927-01-01)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ մաշկաբան-վեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965):
Կենսագրություն
Ռոբերտ Բաբայանցը ծնվել է 1927 թվականի հունվարի 1-ին, Բաքու քաղաքում։ 1944 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1949 թվականին՝ Բաքվի բժշկական ինստիտուտը։ Մասնագիտացել է մոսկովյան տարածաշրջանի Մ. Ֆ. Վլադիմերսկու անվան գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում։ 1950 թվականին աշխատել է Մ. Ֆ. Վլադիմերսկու անվան գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։ 1955 թվականին գործուղվել է Վիետնամ։ 1958-1964 թվականներին որպես ավագ գիտաշխատող աշխատել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության կենսաֆիզիկայի ինստիտուտում։ 1965 թվականին Բաբայանցի նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Լումումբայի անվան համալսարանում հիմնադրվել է մաշկաբանության և վեներաբանության ամբիոն, որը ղեկավարել է մինչև 1970 թվականը։ 1970-1983 թվականներին եղել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի մաշկաբանության և վեներաբանության ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են տաք երկրներում մաշկային և վեներական հիվանդությունների կլինիկական առանձնահատկություններին։ Մշակել է սիֆիլիսի կարճատև բուժման եղանակ, մաշկային հիվանդությունների բուժման համար կիրառել է լազերը, լուսաքիմիաբուժումը, ռեֆլեքսաբուժումը[3]։
Ռոբերտ Բաբայանցը մահացել է 1983 թվականին, Մոսկվայում[4]։
Պարգևներ
- Վիետնամի Հանրապետության կառավարության կողմից շքանշան՝ բնակչությանը ցուցաբերած աջակցության և աշխատանքի համար։
Երկեր
- Кожные и венерические болезни жарких стран, / Р. С. Бабаянц, 383 с. ил. 21 см, 2-е изд., перераб. и доп. М. Медицина 1984.
- Расстройства пигментации кожи, Бабаянц Р.С., Лоншаков Ю.И., 144 c. ил. 20 см., М. Медицина 1978 .
- Венерические болезни. Руководство для врачей, Шапошников О.К., Антоньев А.А., Бабаянц Р.С. и др. Изд.2, перераб. и доп. 1991. 544 с.
- Кожные синдромы в общемедицинской практике, Бабаянц Р.С., Константинов А.В. М : Медицина, 1978.- 104 с.
- Кожные и венерические болезни жарких стран» - монография.
- Дерматологическая синдромология.
- Острая лучевая травма.
Ծանոթագրություններ