Ռիչարդ Կանտիլիոնը՝ որպես կոմերսանտ (գործարար), աշխատել է Լոնդոնում։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ աշխատել է իր հորեղբոր բանկում։ Հորեղբոր մահից հետո՝ 1717 թվականին բանկն անցել է Ռիչարդին։ Այս ընթացքում Ռիչարդ Կանտիլիոնը հետաքրքրվել է Լոյիհամակարգով (մասնավորապես՝ տնտեսական պղպջակներով) և դարձել նրա անդամ։ «Կանտիլիոն» բանկի հաճախորդները՝ որպես երաշխիք, առաջարկում էին Արևմտյան Հնդկաստանի ընկերության բաժնետոմսերը, որոնց գներն այդ ժամանակ բարձրացել էին։ Կանտիլիոնը ընդունել է այդ բաժնետոմսերը, սակայն նա հասկանում էր, որ դրանց գինը մոտակա ժամանակում կընկնի և այդ պատճառով վերավաճառել է բաժնետոմսերն ավելի բարձր գնով, իսկ վերավաճառքից ստացած շահույթը տեղավորել է Ամստերդամի և Լոնդոնի բանկերում։ 1720 թվականին բաժնետոմսերի գնի կտրուկ անկման հետևանքով Ջոն Լոյի ֆինանսական հաստատությունը փլուզվել է։ Կանտիլիոնը հարստացել է։ Միևնույն ժամանակ բանկի հաճախորդները, որոնց երաշխիքները դադարել էին որևէ արժեք ունենալուց, պարտավոր էին մարել իրենց պարտքերը։ Կանտիլիոնը հաղթել է գրեթե բոլոր դատական գործերում։
Մահացել է Լոնդոնում՝ սեփական տանը բռնկված հրդեհի ժամանակ (ենթադվել է, որ հրդեհի պատճառը տան սպասավորն էր, ում Կանտիլիոնը ազատել էր աշխատանքից)[7]։
Ներդրումը տնտեսագիտության մեջ
Տնտեսագիտության մեջ Կանտիլիոնի հիմնական ներդրումը հանդիսանում է նրա «Էսսե ընդհանրապես առևտի էության մասին» աշխատությունը (ֆր.՝ Essai sur la nature du commerce en général)։ Գիրքը հրատարակվել է ֆրանսերենով, Լոնդում, 1755 թվականին[6]։ Իր «Էսսե»-ում Կանտիլիոնը գրում է հարստության և դրա բաշխման մասին, մանրամասնորեն նկարագրում է բնակչության տեսությունը և փողի շրջանառության մասին տեսությունը, հատկապես կարևորում է ձեռնարկատերերի առաջատար դերը[7]։ Գիրքը զգալի ազդեզություն է ունեցել ֆրանսիացի ֆիզիոկրատների վրա, հատկապես Միրաբոյի, որի «L'ami des hommes» շարադրանքը ներկայացնում է Կանտիլիոնի գրքի մեկնաբանությունները։ Ադամ Սմիթը մեջբերում է Կանտիլիոնին, և «Ազգերի հարստության» մեջ կարելի է տեսնել Կանտիլիոնի ազդեցության հստակ հետքերը։
Ընդհանուր առմամբ Կանտիլիոնի քաղաքատնտեսությունը, կարծես կապող օղակ է երկանտիլիզմի, ֆիզիոկրատիայի և Ադամ Սմիթի տեսությունների միջև և իր մեջ ներառում է այս բոլոր ուղղությունների տարրերը[8]։
↑ 6,06,1Кантильон Ричард // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
↑ 7,07,1Ален Бейтон, Антуан Казорла, Кристин Долло, Анн Мари Дре. 25 ключевых книг по экономике. — Челябинск: Урал LTD, 1999. — 560 с. — 7000 экз. — ISBN 5-8029-0059-8
↑Эссе о природе торговли в общем плане // Мировая экономическая мысль. Сквозь призму веков. — М.: Мысль, 2004. Т. 1. — С. 269—278.
Գրականություն
Блауг, Марк Кантильон, Ричард // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2008. — С. 114-116. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-01-9
Блауг, Марк Очерк Кантильона // Экономическая мысль в ретроспективе = Economic Theory in Retrospect. — М.: Дело (издательство), 1994. — С. 18-19. — XVII, 627 с. — ISBN 5-86461-151-4
Кантильон Ричард // Италия — Кваркуш. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 11).