Ուիլիամսը հինգ երեխաներից ամենամեծն էր[2] և Ջուլիա Մեյ Մետկալֆի (մահացել է 1985 թվականին) և Լուիզիանայի ( Շրիվպորտ) բնակիչ Ռիչարդ Դով Ուիլիամս միակ որդին։ Նրա կրտսեր քույրերն են Փեթը, Բարբարան, Փեննին և Ֆեյը[3]։ Որոշ ժամանակ ընտանիքը բնակվել է Արևելյան 79-րդ փողոցում՝ երկաթգծի մոտ[2]։
Ուիլիամսն ավարտեց միջնակարգ դպրոցը և տեղափոխվեց Սագինա, Միչիգան և ի վերջո Կալիֆորնիա[4]։
Թենիսի մարզում
Ռիչարդի հետ թենիսի դասերն անցկացրել է «Հին Վիսկի» անունով հայտնի մեկը։ Վիրջինիա Ռուզիչին հեռուստացույցով խաղալիս տեսնելիս՝ Ռիչարդը որոշել է, որ իր ապագա դուստրերը թենիսի պրոֆեսիոնալներ են դառնալու[1][5]։ Ուիլիամսն ասել է, որ գրել է 85 էջանոց ծրագիր և սկսել դասեր տալ Վենուսին և Սերենային, երբ նրանք չորսուկես տարեկան էին։ Նրանց տանում էր թենիսի հանրային կորտեր[6]։ Ավելի ուշ նա հավելել է, որ զգում էր՝ նրանց շատ վաղ տարիքում է տարել դասերի, և որ վեց տարեկանում տանելը ավելի ճիշտ կլիներ[4]։ Շուտով Ռիչարդը նրանց գրանցել է Շրիվպորտի թենիսի մրցաշարերին։ 1995 թվականին Ուիլիամսը նրանց հանեց թենիսի ակադեմիայից և ինքը մարզեց նրանց[7]։
Սերենան հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունը 1999 թվականին, Վինուսը հաղթել է Լինդսեյ Դևենպորտին և նվաճել Ուիմբլդոնի տիտղոսը 2000 թվականին։ Այդ հաղթանակից հետո Ռիչարդը բղավել է «Straight Outta Compton!»՝ հղում անելով N.W.A-ի երգին, որը հիմնված է Կալիֆորնիայի Քոմփթոն քաղաքում, Լոս Անջելեսի նույն տարածքում, որտեղ ընտանիքը ժամանակին բնակվել է[8]։ Նա ցատկեց NBC-ի հեռարձակման տաղավարի վրայով՝ անակնկալ կերպով բռնելով Քրիս Էվերտին և հաղթական պար կատարելով։ Էվերտն ասել է, որ հեռարձակողները «կարծում էին, թե տանիքն իջնում է»[8]։
Անձնական կյանք
Ուիլիամսն ամուսնացած է եղել երեք անգամ։
Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո նա ծանոթացել է Բեթի Ջոնսոնի հետ։ Նրանք ամուսնացել են 1965 թվականին և նախքան 1973 թվականի ամուսնալուծությունը ունեցել են հինգ երեխա (երեք որդի և երկու դուստր)[1]՝ Սաբրինան, Ռիչարդ 3-րդը, Ռոնները, Ռելուսը և Ռենիկան, որը նույնպես մեծացել էր Բեթիի մյուս աղջկա՝ Կատրինայի հետ[1][9]։
1979 թվականին Ուիլիամսը հանդիպել է Օրասեն Բրենդի Փրայսին (թենիսի մարզիչ), ով իր նախկին ամուսնուց ուներ երեք դուստր։ Նրանք ամուսնացել են 1980 թվականին։ Ուիլյամսն ու Փրայսը ունեցել են երկու դուստր՝ Վենուսը (հունիսի 17, 1980 թվական) և Սերենան (սեպտեմբերի 26, 1981 թվական)։ Ընտանիքը բնակվել է Կալիֆորնիայի Քոմփթոն քաղաքում։ Ռիչարդն ու Օրասենեն ամուսնալուծվել են 2002 թվականին։
Ռիչարդը հանդիպել է մթերային խանութի սեփականատեր Լակեյշա Խուանիտա Գրեհեմի հետ, ով Վենուսիս մեկ տարով մեծ էր։ 2010 թվականին Ռիչարդն ու Լակեյշան ամուսնացել են[4][10]։ Նրանք ունեն որդի[11]։ Զույգն ամուսնալուծվել է 2017 թվականին[12]։
2016 թվականի հուլիսին Ուիլիամսը կաթված է ստացել։ Լեյքիշա Ուիլիամսը՝ նրա կինը, այն ժամանակ հայտարարել է, որ նրա վիճակը կայուն է[13]։ Սակայն հետագայում նա կրկին կաթված է ստացել[12]։
Հայտնի մշակույթում
Ռիչարդ Ուիլիամսի «Քինգ Ռիչարդ» կենսագրական ֆիլմը, որի գլխավոր դերում Ուիլ Սմիթին է, թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին Warner Bros.- ի էկրաններին, ցուցադրվել HBO MAX- ում[14]։ Ֆիլմի ռեժիսորը Ռեյնալդո Մարկուս Գրինն է, սցենարիստ՝ Զաք Բեյլինը։
Սմիթն արժանացել է քննադատների գնահատանքին իր կատարման համար և առաջադրվել Օսկար մրցանակի լավագույն գլխավոր դերակատարի համար, մինչդեռ ֆիլմն ինքնին առաջադրվեց Օսկար մրցանակի լավագույն ֆիլմի համար[15]։
Գրքեր
With Bart Davis (2014). Black and White: The Way I See It. New York: Atria Books. ISBN978-1476704203.[16]