Ռիչարդ Գարսիա (անգլ.՝ Richard Garcia,սեպտեմբերի 4, 1981(1981-09-04)[1], Պերթ, Ավստրալիա), ծագմամբ իսպանացի ավստրալիացի ֆուտբոլիստ։ Ավստրալիայի հավաքականի խաղացող։ 2011 թվականի Ասիայի գավաթի արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել «Վեստ Հեմ Յունայթեդ», «Լեյտոն Օրիենտ», «Կոլչեստեր Յունայթեդ» և «Հալլ Սիթի» ակումբների կազմում։
Ակումբային կարիերա
Չնայած «Կոլչեստրա» ակումբից նոր պայմանագրի առաջարկությունը՝ Գարսիան 2007 թվականի հուլիսի 2-ին ազատ գործակալի իրավունքով եռամյա պայմանագիր է ստորագրել «Հալլ Սիթի» ակումբի հետ՝ համաձայն Բոսմանի կանոնի[2]։ 2007 թվականի օգոստոսին իր «Հալլ» ակումբի կազմում «Պլիմուտ Արգայլ» ակումբի դեմ լիգայի նորամուտային խաղում խփել է իր առաջին գոլը հաջորդ խաղում՝ հաղթելով 3։ 0 հաշվով «Կրու Ալեքսանդրա» ակումբի դեմ մրցախաղում[3]։ Նա առաջատար դեր է խաղացել ակումբի առաջխաղացման գործում 2007/08 մրցաշրջանում, չնայած ուսի վնասվածքին, որը ստացել էր 2008 թվականի ապրիլին[4]։ Գարսիան Պրեմիեր լիգա է վերադարձել 2008 թվականի մայիսին «Բրիստոլ Սիթի»-ի դեմ «Հալլ Սիթի» ակումբի փլեյ-օֆֆի հաղթանակից հետո։ Գարսիան իր առաջին հիշարժան հանդիպումը անցկացրել է «Ֆուլհեմի» դեմ 2008 թվականի օգոստոսի 16-ին և լավ է հանդես եկել աջ եզրային դիրքում։ Հաջորդ հանգստի օրերին «Իվուդ Պարկ»-ում «Բլեկբերն Ռովերս» ակումբի դեմ մրցախաղում, որն ավարտվել է 1։ 1 հաշվով, նա խաղի 39-րդ րոպեին գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը երկու րոպե անց այն բանից հետո, երբ «Բլեքբերնի» հարձակվող Ջեյսոն Ռոբերտսը բացել է խաղի հաշիվը։
2009 թվականի հուլիսի 31-ին պարզվել է, որ Գարսիան ստացել է ծնկի ջլերի պատռվածք և չի խաղա առնվազն 3 ամիս[5]։
2012 թվականի օգոստասի 23-ին Գարսիան վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր ստորագրելով Էյ լիգայի «Մելբուրն Հարտ» ակումբի հետ 2012/13 մրցաշրջանի համար[6]։
2013 թվականի օգոստոսի 16-ին Գարսիան պայմանագիր է ստորագրել «Սիդնեյ» ակումբի հետ 2013/14 մրցաշրջանի համար[7]։
2014 թվականի մայիսի 5-ին Գարսիան պայմանագիր է ստորագրել Հյուսիսմերիկյան ֆուտբոլային լիգայի «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի հետ 2014 թվականի մրցաշրջանի գարնանային հատվածի համար[8]։
2014 թվականի հուլիսի 8-ին Գարսիան վերադարձել է Ավստրալիա՝ ստորագրելով երկամյա պայմանագիր «Պերտ Գլորի» ակումբի հետ[9]։
2017 թվականի մայիսի 14-ին Գարսիան հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան[10]։
Մարզային կարիերա
2018 թվականին Գարսիան «Պերտ Գլորի»-ում զբաղեցրել է հիմնական թիմի գլխավոր մարզչի օգնականի և երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնները[11]։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին Գարսիան նշանակվել է «Պերտ Գլորի»-ի գլխավոր մարզիչ[12][13][14]։
Անձնական կյանք
Գարսիան ազատ խոսում է իսպաներեն։ Նրա հայրը և մայրը իսպանացի են։ Գարսիան երկրպագում է «Ռեալ Մադրիդ»-ին։ Նրա ընկերներից մեկը Մայքլ Կարիկն էր Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականից[15]։
Վիճակագրություն
Ակումբային
(2010 թվականի ապրիլի 4-ի դրությամբ)
Ակումբ
|
Մրցաշրջան
|
Լիգա
|
Գավաթ
|
Եվրոգավաթ
|
Ընդհամենը
|
Խաղ
|
Գոլեր
|
Խաղ
|
Գոլեր
|
Խաղ
|
Գոլեր
|
Խաղ
|
Գոլեր
|
Վեստ Հեմ Յունայթեդ
|
1999/00
|
0 |
0 |
0 |
0 |
- |
- |
0 |
0
|
2000/01
|
0 |
0 |
0 |
0 |
- |
- |
0 |
0
|
Լեյտոն Օրիենտ
|
2000/01
|
18 |
4 |
3 |
0 |
- |
- |
21 |
4
|
Վեստ Հեմ Յունայթեդ
|
2001/02
|
8 |
0 |
1 |
0 |
- |
- |
9 |
0
|
2002/03
|
1 |
0 |
1 |
0 |
- |
- |
2 |
0
|
2003/04
|
7 |
0 |
3 |
0 |
- |
- |
10 |
0
|
2004/05
|
1 |
0 |
0 |
0 |
- |
- |
1 |
0
|
Կոլչեստեր Յունայթեդ
|
2004/05
|
24 |
4 |
5 |
1 |
- |
- |
29 |
5
|
2005/06
|
22 |
5 |
5 |
1 |
- |
- |
27 |
6
|
2006/07
|
36 |
7 |
2 |
0 |
- |
- |
38 |
7
|
Հալլ Սիթի
|
2007/08
|
38 |
5 |
6 |
2 |
- |
- |
44 |
7
|
2008/09
|
23 |
1 |
4 |
0 |
- |
- |
27 |
1
|
2009/10
|
17 |
0 |
1 |
0 |
- |
- |
18 |
0
|
Ողջ կարիերայի ընթացքում
|
192 |
26 |
31 |
4 |
— |
— |
223 |
30
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ