Քարլինը հայտնի է իր քաղաքական գաղափարներով, սև հումորով, լեզվաբանական, հոգեբանության ու կրոնի դիտարկումներով, և բազմաթիվ արգելված թեմաների շուրջ մենախոսություններով։ Քարլինը և նրա «Յոթ կեղտոտ խոսքերը» կատագերգական համարը հայտնվել են լուրջ դատաքննության տակ՝ ԱՄՆ Գերագույն դատարանում։ 1978 թվականին հինգ ձայնով ընդդեմ չորսին դատարանը հաստատեց պետական ռադիոլոկացիոն ալիքների անբարոյականություն պարունակող նյութերի հեռարձակումը կարգավորելու իրավունքը։
Կենսագրություն
Կյանքի ճանապարհի սկիզբ
Ջորջ Քարլինը ծնվել է Նյու Յորքի շրջաններից մեկում՝ Մանհեթենում[7][8]։ Մայրը, Մերի Քարլինը (ծնյալ Բերի), աշխատել է որպես քարտուղար։ Հայրը, Պատրիկ Քարլինը, «New York Sun» թերթում գովազդային մենեջեր էր։ Ջորջ Քարլինը ուներ իռլանդական արյուն, իսկ նրա ծնողները ճանաչում էին կաթոլիկությունը։ Ծնողների միջև հարաբերությունները բավականին անկայուն էին[9]։ Ջորջի խոսքերով, նրա հայրը խնդիրներ է ունեցել էթանոլի ձուլման հետ, որի պատճառով մայրը իր և իր հինգ տարեկան եղբոր փախել է տնից հրշեջ սանդուղքով։
Ուսումը կիսատ թողնելով, 17 տարեկանում, նա միացել է Ռազմաօդային ուժերին, դարձել է մեխանիկ ռադիոլոկացիոն կայարանում։ Այդ ժամանակ էլ Ջորջ Քարլինը փորձել է իր ուժերը, որպես դիջեյ տեղական ռադիոկայանում։ 1960-ականների կեսերին նա սկսեց հանդես գալ մյուզիք-հոլլ ծրագրերոում, շարունակել է աշխատել, որպես դիջեյ և շուտով հեռուստատեսությունում վերածվեց հայտնի գործչի։ Սակայն 1970-ականներին Քարլինին ներգրավվել է հիպիի շարժումը, նա իջեցրել է մազերը, մորուքը, սկսել է հագնվել հիպիի ձևերով, հագնում էր ականջօղեր, ինչի պատճառով մի շարք հեռուստահաղորդումներ խզել են նրա հետ պայմանագրերը։ Բայց ժամանակները փոխվել են, հանրության ճաշակը՝ նույնպես, և Քարլինը կրկին հայտնվել է պահանջված շոու-բիզնեսով։
Կատակերգական դերասանի ելույթները դուր էին գալիս երիտասարդական լսարանին, ինչը հանգեցրել է իր մոտեցմանը մշակութային «անդերգրաունդին»։ Նա հաջողությամբ հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի հեռուստատեսային շոուի ժամանակ, իսկ դեռահասների մոտ համբավավոր «Բիլլ և Թեդ» ֆիլմում և սերիալում, Ռուֆուս մարզիչի դերի շնորհիվ դարձել է գրեթե պաշտամունքային գործիչ։
Նրա 14 կատակերգական ծրագրերից առաջինը ձայնագրվել է 1977 թվականին. 1990-2000-ական թվականներին Քարլինի կատակերգական ելույթները հիմնականում վերաբերում էին ժամանակակից Ամերիկայի արատներին։ Նա հաճախ մարտահրավեր էր նետում Միացյալ Նահանգների ժամանակակից քաղաքական խնդիրներին և ծաղրում էր ամերիկյան մշակույթի թերությունները։ Նրա վերջին ելույթը՝ «Սա վատ է ձեզ համար» նկարահանվել է իր մահից 4 ամիս առաջ։
Անձնական կյանք
1961 թվականինին նա ամուսնացել է Բրենդա Հոսբրուկի վրա (անգլ.՝ Brenda Hosbrook)` օգոստոսի 5, 1936 - մայիսի 11, 1997), որի հետ ծանոթացել է շրջագայության ընթացքում մեկ տարի առաջ մինչ այդ։ 1963 թվականին զույգի մոտ ծնվել է դուստր Քելին:Բրենդան մահացել է լյարդի քաղցկեղից 1997 թվականին Ջորջի ծննդյան 60-ամյակի մեկ օր առաջ։
1998 թվականիհունիսի 24-ին՝ Քարլինը ամուսնացել է Սալլի Վեյդի վրա (անգլ.՝ Sally Wade), և այս ամուսնությունը տևեց մինչև նրա մահը՝ Ջորջը մահացավ 2 օր առաջ նրանց համատեղ կյանքի 10-ամյակի կապակցությամբ։
2004 թվականի դեկտեմբերին Քարլինը հայտարարել է, որ ցանկանում է կամավոր անցնել վերականգնողական կուրս և բուժում ստանալ ալկոհոլի և վիկոդինի կախվածության դեմ բուժումը։
Քարլինը ծաղրում էր ժամանակակից ամերիկյան հասարակության բազմաթիվ ասպեկտներ, ինչպիսիք են նշանավոր մարդկանց կուլտը, սպառողական հասարակությունը, կրոնական իրավունքի պահպանողականությունը, կորպորատիվ իշխանությունը, արագ սնունդը, կույր հայրենասիրությունը, կեղծավորությունը, հասարակական կյանքը, սեռական տաբուները և քաղաքական օտարումը։ Քարլինը չի քվեարկել և քվեարկությունը միշտ անվանում էր ընտրության պատրանք[11]։ Նա ասել է, որ վերջին անգամ քվեարկել է 1972 թվականին հակապատերազմական Ջորջ Մակգովերնի օգտին, երբ նա Ռիչարդ Նիքսոնի դեմ առաջադրվել է ԱՄՆ-ի Նախագահի պաշտոնին[12]։
Քարլինի լեզուն արժանի է հատուկ հիշատակմանը։ Իր մենախոսություններում մշտապես հանդիպվում են թաքնված, կամ իմաստը խեղաթյուրող էվֆեմիզմներ, վերամբարձ, գրգռիչ կամ անմիտ բառապաշար։ Երբ նրան հարցրել են, թե ինչ է պատճառում նրան հաճույք, Քարլինը պատասխանել է. կարդալ լեզվի մասին։
Ճանաչում
Ստացել է Հոլիվուդում փառքի ծառուղում աստղ, թատերական զարգացման գործում ներդրում դնելու համար։
2004 թվականին ըստ Comedy Central ալիքի Քարլինը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 100 մեծագույն կոմիկների ցանկում[13]։
2011 թվականին կոմիկ Քևին Բարթինիի կողմից կազմակերպված է եղել պետիցիա Նյու Յորքում 121-րդ Վեստ Սթրիթ-ին 500-րդ թաղամասին, որում անցել է Ջորջի մանկությունն՝ շնորհել Քարլին անունը[14]։ Պետիցիան հավաքել է շուրջ ինը հազար ստորագրություն, բայց հանդիպել է Քրիստոսի մարմնի տեղական կաթոլիկ եկեղեցու առարկությունները[15]։ Որպես կոմպրոմիս, Ջորջ Քարլինի անունը տրվեց 400-րդ թաղամասին[16][17]։
↑Carlin, George (2001 թ․ նոյեմբերի 17). Complaints and Grievances (TV). HBO.
↑Carlin, George (2009 թ․ նոյեմբերի 10). «The Old Man and the Sunbeam». Last Words (անգլերեն). New York: Free Press. էջ 6. ISBN1439172951. «Lying there in New York Hospital, my first definitive act on this planet was to vomit.»