Ջորջ Հերբերտը ծնվել է բարձրաշխարհիկ և հարուստ մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Ռոբերտ Հերբերտը[6], կրել է իր պապի անունը, որը Վիլյամ Հերբերտի[7] փոքր եղբայրն է եղել։ Վերջինս 1423-1469 թվականներին եղել է Պեմբրուգի առաջին կոմսը։ Մայրը եղել է Ջոն Դոննի ընկերն ու հովանավորը, ավագ եղբայրը՝ Էդվարդը, նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա-դեիստ՝ դեիզմի հետևորդ։ Համարվում է «անգլիական դեիզմի հայրը»[8]։
Հայրը մահացել է, երբ Ջորջը երեք տարեկան էր։ Մայրը մենակ է հոգացել տասը երեխայի ընտանեկան կարիքները։ Ջորջը սովորել է Վեստմինստերի դպրոցում, այնուհետև՝ 1609-1613 թվականներին, ուսումը շարունակել է քեմբրիջյան Տրինիտի քոլեջում։ 1618 թվականից դասավանդել է ճարտասանությունՔեմբրիջի համալսարանում, իսկ 1620-1628 թվականներին եղել է համալսարանի հանրային ճարտասանը։ 1624 թվականից եղել է Պառլամենտիպատգամավոր։ Նրան հովանավորել է Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինը, բայց նա շուտով մահացել է։ 1627 թվականին մահացել է նաև Հերբերտի մայրը․ հուղարկավորութան արարողությունը գլխավորել է Ջոն Դոննը։
1630 թվականին Հերբերտը դարձել է Բիմերտոնի ծխական քահանա (Բիմերտոնը Լոնդոնից 75 մղոն հեռավորության վրա է)։ 1633 թվականին Հերբերտն ավարտել է իր «Եկեղեցի» բանաստեղծությունների ժողովածուն։ Նա ծանր հիվանդ է եղել, բայց կազմել է նաև գո րծնական ուղեցույց քահանաների համար։ Մահացել է պալարախտից՝ իր ձեռագիր «Եկեղեցի» գիրքը ավանդելով Նիկոլաս Ֆերրերիին՝անգլիկան Լիտլ Գիդենգի (Հանտինգդոնշիր) կրոնական համայնքի հիմնադրին։ Գիրքը տպագրվել է նույն՝ 1633 թվականին և մինչև 1690 թվականը հրատարակվել է ութ անգամ[9]։
Հերբերտը նաև հունարեն և լատիներեն բանաստեղծություններ է գրել։
Հետմահու կյանք
Ջորջ Հերբերտի առաջին կենսագիրը եղել է անգլիացի գրող Իսահակ Ուոլտնը։
Անգլիական եկեղեցին Հերբերտին դասել է սրբերի շարքը․ նրա հիշատակության օրը փետրվարի քսանյոթն է։
Ռուսական անդրադարձը Հերբերտի բանաստեղծություններին
Հերբերտի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Իվան Ալեքսեևիչ Լիխաչովը, Ալեքսանդր Վելիչանսկին, Գենադի Ալեքսանդրովիչ Ռուսակովը, Վիկտոր Տոպորովը, Գրիգորի Կրուժկովը, Դմիտրի Վլադիմիրովիչ Շչեդրովիցկին, Օլեգ Կոմկովը։
Հերբերտի թևավոր խոսքերից
Ով ամուսնանում է հարստության համար, կորցնում է իր ազատությունը։
Ոչ մեկի չի կարելի վստահել կնոջ և զենքի ընտրությունը։
Լավն է այն տունը, ուր լավ մարդիկ են բնակվում։
Հայրն ավելին է, քան հարյուր ուսուցիչը։
Գրականություն
Տասնվեցերորդ դարի առաջին կեսի անգլիական բանաստեղծություն
↑Waligore, Joseph (2012). "The Piety of the English Deists: Their Personal Relationship with an Active God". Intellectual History Review. 22 (2): 181–197. doi:10.1080/17496977.2012.693742. ISSN 1749-6977.