Ջոն Ժուլի Փափազյան (1914, Կահիրե), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
Ավարտել է Ալեքսանդրիայի քոլեջը, Փարիզում հաճախել է Լուվրի դպրոց, Հռոմում` Գեղարվեստի վարժարան, այն ավարտել է ոսկե մեդալով։ Զբաղվել է գրականությամբ։ 1962 թվականին Բեյրութում բացել է անհատական ցուցահանդես։ Ապրել և ստեղծագործել է Բեյրութում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ստեղծագործություններ
- «Ծաղիկներ»
- «Փասիոն»
- «Ադրիատիկի ծովափը»
- «Նոր աշխարհ»
- «Իտալական պալատ»
- «Ստվեր»
- «Լիբանանի բնանկար»
- «Մայրը»
- «Ֆերմայում»
- «Ներքին պայքար»
Մատենագրություն
Վ. Թութունչյան, Ջոն Բաբազյանի նկարահանդեսի բացման առիթվ. «Զվարթնոց», 1962, 13 նոյեմբերի։
Ծանոթագրություններ