Պատմաբանասիրական հանդես (անգլ.՝ Historical-Philological Journal), ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակվող գիտական հանդես։ Լուսաբանում է հայ ժողովրդի պատմության, գրականության, փիլիսոփայության, լեզվի, արվեստի և մշակույթի հարցերը, ընդհանուր բանասիրության և հայագիտության տեսական խնդիրները, հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ[2]։
Պատմություն
Հայագիտական այս հանդեսը հիմնադրվել 1958 թվականին, հիմնադիր խմբագիրն է եղել ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, որի մահից հետո 1999 թվականին նրան փոխարինել է ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը։ 2006 թվականից հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Հարությունյանը
Տպագրվելիք հոդվածները, եթե հարկ է զգացվում, ուղարկվում են մասնագետներին գրախոսության։ Տպագրվող բոլոր հոդվածները վերջնականապես քննարկվում են խմբագրական խորհրդի նիստում և հանձնվում տպագրության։ Հանդեսում տպագրված հոդվածները եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Հանդեսը սկզբնական տարիներին տպագրվում էր տարեկան չորս համար, յուրաքանչյուրը ավելի քան 300 մեծադիր տպագրական էջ, իսկ 1999 թվականից ի վեր տպագրվում է տարեկան 3 համար։
Աշխատակազմ
Գլխավոր խմբագիրներ
Գլխավոր խմբագրի ներկա տեղակալ և պատասխանատու քարտուղարն է բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանը։
Խմբագրական խորհուրդ
Խմբագրական խորհուրդը բաղկացած է հետևյալ անդամներից՝
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ