Չոն Սոնը եղել է հայտնի կորեացի նկարիչ, այն քչերից մեկը, որը հրաժարվել է Կորեայի համար նույնպես ավանդական գեղանկարչության չինական ոճի կանոններից։ Ըստ ժամանակակիցների վկայությունների՝ Չոն Սոնը հաճախ է հեռացել իր արվեստանոցից և նկարել է այն ամենը, ինչը շրջապատում գրավել է նրա ուշադրությունը։ Ստեղծագործության այդպիսի ոճը Չոն Սոնից փոխառել են ու ժառանգել կորեացի գեղանկարիչների ամբողջ սերունդներ, որոնք ստեղծագործել են ավելի ուշ՝ Չոսոն դինաստիայի օրոք։
Կենսագրություն
Չոն Սոնը ծնվել է 1676 թվականին[5][6]։ Ի տարբերություն իր ժամանակի նկարիչների մեծամասնության՝ նա ծնվել է ոչ թե հարուստ ընտանիքում, այլ յանբանի աղքատ ընտանիքում[7]։ Նրա տաղանդը բացահայտել և բարձր են գնահատել հարևանները, որոնք եղել են ազնվականական տոհմի ներկայացուցիչներ։ Նրանք Չոն Սոնին ներկայացրել են թագավորական պալատում, որտեղ նա ստացել է պալատական նկարչի պաշտոն։ Իր կյանքի մեծ մասն անցկացրել է Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նկարչի մասին ասվում է, որ նա նկարել է ամեն օր ընդհուպ մինչև խոր ծերություն։ Չնայած նրա աշխատանքները պաշտոնապես վերագրվում են այսպես կոչված Հարավային դպրոցին, Չոն Սոնը ժամանակի ընթացքում կարողացել է ստեղծել իր սեփական, հատուկ նկարչական ոճը։