Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2004 տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 21-ին և դեկտեմբերի 6-ին։ Այն չորրորդ նախագահական ընտրությունն էր Ուկրաինայում Խորհրդային միությունից անկախանալուց հետո։ Ընտրության վերջին փուլ էին անցել ընդդիմության ղեկավար Վիկտոր Յուշչենկո և գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունից։ Ընտրությունը անցավ լարված քաղաքական պայմաններում, ԶԼՄ-ների և ընդդիմության ներկայացուցիչների վրա ճնշումներ գործադրելով, Յուշենկոյին հոգեբանական շեղման մեջ մեղադրելով[1]։
Համաձայն Ուկրաինայի ընտրական օրենսգրքի, եթե որևէ թեկնածու չի հավաքում 50% և ավել ձայն ապա առաջին երկու թեկնածուները անցնում են երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ անցան Յանուկովիչը և Յուշչենկոն, որը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին։ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները հրապարակեց նոյեմբերի 23-ին, որի համաձայն ընտրություններում հեղթել էր Վիկտոր Յանուկովիչը։ Ընտրության արդյունքները բողոքարկվեցին Յուշչենկոյի և նրա կողմնակիցների կողմից և միջազգային կառույցների հետ միասին հայտարարեցին ընտրությունների կեղծման մասին[2][3]։
Այս իրավիճակը բերեց քաղաքական ճգնաժամի Ուկրաինայում, սկսվեցին խաղաղ ցույցեր, որը կոչվեց «Նարնջագույն հեղափոխություն»։ Ուկրաինայի վերին ատյանի դատարանը չեղարկեց ընտրության արդյունքները և հայտարարեց երկրորդ փուլի վերաքվեարկման մասին[2][3]։
Երկրորդ փուլի վերաքվեարկությունը կայացավ դեկտեմբերի 26-ին։ Վիկտոտ Յուշչենկոն հաղթեց՝ հավաքելով 52 տոկոս ձայն, մինչդեռ Յանուկովիչը հավաքել էր՝ 44 տոկոս։
Միջազգային դիտորդական կազմակերպությունները հայտարարեցին որ երկրորդ փուլի վերաքվեարկությունը անցել է ավելի թափանցիկ քան նախորդ ընտրւթյունները[2][3]։
Ընդհանուր առմամբ նախագահական ընտություններին գրանցվել է 26 թեկնածու[4]։
Երկու հիմնական թեկնածուներն էին իշխանության թեկնածու գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոն։ Վիկտոր Յանուկովիչը վարչապետի պաշտոնում էր 2002 թվականից և նրան սատարում էր Ռուսաստանի կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ[2][3]։
Վիկտոր Յուշչենկոն ավելի շատ արևմտամետ էր և աջակցություն էր ստանում Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի կողմից[2][3][5]։
Առաջին փուլը կայացել է 2004 թվականի հոկտեմբերի 31-ին։ Պաշտոնական արդյունքներով Յուշչենկոն հավաքել է ընդհանուր ձայների 39,87 տոկոսը, իսկ Յանուկովիչը՝ 39,32 տոկոսը։ Քանի որ ոչ մի թեկնածու չէր հավաքել ընդհանուր ձայների 50%-ը, երկրորդ փուլ նշանակվեց նոյեմբերի 21-ին։ Չնայած ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող բնակչության 75 տոկոսը, այնուամենայնիվ միջազգային դիտորդները արձանագրեցին բազմաթիվ խախտումներ, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ Յուշչենկոյի համակիրները զգալի շատ էին[2][3]։ Հայտնի չէ թե այս խախտումները ինչ ազդեցություն ունեցան արդյունքների վրա։
Ընդհանուր առաջին փուլին մասնակցեց 28.035.184 ընտրող, որոնց ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.