Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1994 թվականի մարտի 27-ին, երկրորդ փուլը՝ ապրիլի 2-10-ը[1]։ 15 քաղաքական կուսակցություններ ստացան մանդատներ, իսկ պատգամավորների մեծամասնությունը անկուսակցական էին[2]։ Այնուամենայնիվ, 112 մանդատ մնաց չլրացված, և պահանջվեց լրացուցիչ ընտրություններ 1994 թվականի հուլիսին, օգոստոսին, նոյեմբերին ու դեկտեմբերին, 1995 թվականի դեկտեմբերին և 1996 թվականի ապրիլին[1]։ Հաջորդ գումարման համար անհրաժեշտ էր լրացնել երեք հարյուր (300) մանդատ կամ խորհրդարանի երկու երրորդը (2/3):
Խորհրդային Միությունից Ուկրաինայի դուրս գալուց հետո անցկացված առաջին ընտրություններում Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը դարձավ Գերագույն Ռադայի ամենամեծ կուսակցությունը՝ շահելով առաջին երկու փուլերում նախատեսված 338 մանդատներից 86-ը[3]։ Այս ընտրությունները նախագահի և Գերագույն Ռադայի փոխզիջման արդյունքն էին, որը ձեռք բերվեց 1993 թվականի սեպտեմբերի 24-ին քաղաքական ճգնաժամի պատճառով, որն առաջացել էր զանգվածային բողոքի ցույցերի և գործադուլների, հատկապես ուսանողների և հանքագործների կողմից։ Այդ օրը Ռադան որոշում ընդունեց խորհրդարանական ընտրություններ անցկացնել ժամանակից շուտ՝ հունիսին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ։
Ինչպես և նախորդ ընտրությունները, այս ընտրությունները տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով 450 ընտրատարածքներում[4]։ Յուրաքանչյուր մարզին հատկացվել էր շրջանների համամասնություն՝ կախված իր բնակչությունից։ Ուստի ամենաշատ մանդատները ստացել են Ուկրաինայի առավել բնակեցված արևելյան շրջանները, մասնավորապես Դոնեցկի ավազանի շրջանները, ինչպիսիք են Դոնեցկի մարզը և Դնեպրոպետրովսկի մարզը։
Ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50%-ը, իսկ ընտրությունները վավեր լինելու համար անհրաժեշտ էր քվեարկել գրանցված ընտրողների ավելի քան 50%-ը[2]։ Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հավաքել ավելի քան 50%-ը, ապա երկրորդ փուլի քվեաթերթիկում նշվում էին միայն առաջին երկու թեկնածուները[2]։ Երկրորդ փուլում նույնպես կիրառվեց 50 տոկոսի կանոնը[2]։ Վերընտրություններ նշանակվում էին, եթե երկրորդ փուլի ձայների 50%-ը չբավարարվեր[2]։
Այդ պայմանների պատճառով Գերագույն Ռադայի մի քանի շրջաններ ներկայացված չէին մի ամբողջ գումարման ընթացքում[2]։ Հատկապես սուր խնդիր էր Կիևում, որին հատկացվել էր 23 մանդատ, մինչդեռ 2-րդ գումարման խորհրդարանում ընդամենը 10 ներկայացուցիչ է ներկայացրել Կիևը՝ կեսից պակասը։ Կիևը դարձավ ամենաքիչ ներկայացված շրջանը։
1994 թվականի մայիսի 11-ին Ռադայում ստեղծվել են դաշինքներ.
Գերագույն Ռադայում ստեղծված քաղաքական դաշիքները հենց այնպես չէին ներկայացնում նմանատիպ կուսակցություն։ Այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են Ուկրաինայի գյուղացիական կուսակցությունը (ՈւԳԿ) և «Գյուղացիները բարեփոխումների համար» կուսակցությունը (ԳԲՀ) ստեղծել են «Ուկրաինայի ագրարացիներ» դաշինքը։ Թեև պատգամավորներից ոմանք, հատկապես ՈւԳԿ-ից, միացել էին սոցիալիստական դաշինքին։ Ուկրաինայի հանրապետական կուսակցությունը (ՈւՀԿ), Ուկրաինայի ազգայնականների համագումարը (ՈւԱՀ) և Ուկրաինայի դեմոկրատական կուսակցությունը (ՈւԴԿ) ստեղծել են «Դերժավնիստ» (Պետականություն) ընտրական դաշինքը։
1997 թվականի փետրվարին խորհրդարանում ներկա էին հետևյալ խմբակցությունները
Ղրիմ (19)
Վիննիցիայի մարզ (16)
Վոլինի մարզ (9)
Դնեպրոպետրովսկի մարզ (34)
Դոնեցկի մարզ (48)
Ժիտոմիրի մարզ (12)
Անդրկարպատյան մարզ (11)
Զապորոժիեի մարզ (18)
Իվանո-Ֆրանկիվսկի մարզ (13)
Կիրովոգրադի մարզ (12)
Լուգանսկի մարզ (23)
Լվովի մարզ (22)
Նիկոլաևի մարզ (11)
Օդեսայի մարզ (23)
Կիևի մարզ (17)
Պոլտավայի մարզ (16)
Ռովնոյի մարզ (10)
Սումիի մարզ (12)
Տերնոպիլի մարզ (10)
Խարկովի մարզ (25)
Խերսոնի մարզ (10)
Խմելնիցկիի մարզ (13)
Չերկասիի մարզ (13)
Չեռնովցիի մարզ (8)
Չեռնիգովի մարզ (13)
Կիև (11/23)
Սևաստոպոլ (4)
Ցածր մասնակցության պատճառով թափուր մնաց 112 մանդատ, իսկ ավելի ուշ՝ 1994 թվականի ամռանը (հուլիսի 24-ին ու 31-ին և օգոստոսի 7-ին) Ռադայում ընտրվեցին 20 պատգամավորներ։ Նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 4-ին ընտրվել են ևս ինը պատգամավորներ։
1994 թվականի մայիսի 30-ին պատգամավոր Ռոման Կուպերը մահացավ սրտի կաթվածից, իսկ Լեոնիդ Կրավչուկը ընտրվեց որպես նրա փոխարինող սեպտեմբերի 25-ին։ Հուլիսի 15-ին Լեոնիդ Կուչման նախագահ ընտրվելուց հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ նրա փոխարեն ընտրվեց Վասիլ Եվրուխովը։ Օգոստոսի 21-ին մահացավ պատգամավոր Վիտալի Յուրկովսկին, որին փոխարինեց Նատալյա Վիտրենկոն։