Յոհան Պիտեր Հեբել (գերմ.՝ Johann Peter Hebel, մայիսի 10, 1760(1760-05-10)[1][2][3][…], Հեբելհաուս, Բազել, Շվեյցարիա - սեպտեմբերի 22, 1826(1826-09-22)[1][2][3][…], Շվետցինգեն, Գերմանիա[1][4]), գերմանացի գրող, աստվածաբան և ուսուցիչ։ Համարվում է ալեմանական բարբառի կարևոր բանաստեղծը։
Կենսագրություն
Հեբելը ծնվել է աղքատ ընտանիքում։ Երբ Հաբել Պիտերը 1 տարեկան էր, նրա հայրը մահացավ տիֆից։ Մանկությունը նա անց էր կացրել ինչպես քաղաք Բազելում, այնպես էլ իր մայրիկի հարազատ գյուղում՝ Հաուզեն-իմ-Վիսենտալում։ Նա 13 տարեկան էր, երբ կորցրեց մորը։ Բարերարների ֆինանսական աջակցության շնորհիվ Հեբելը կարողացավ սովորել Կարլսրուեի գիմնազիայում։ 1780 թվականին ավարտեց աստվածաբանական ֆակուլտետը Էրլանգենի համալսարանում[5] և սկսեց աշխատել որպես ուսուցիչ։
Իր «Ալեմանական բանաստեղծություններ» ժողովածուի մեջ նա ներկայացրել է գյուղացիների դժվար կյանքը, ինչպես նաև հովվերգական գյուղական կյանքը։ 1808 թվականից մինչև 1815 թվականը հրատարակել է օրացույցներ իրենց պատմվածքներով, անեկդոտներով և կարճ պատմություններով։
Վասիլի Ժուկովսկին թարգմանել է իր բանաստեղծություններում Հեբելի տեքստերից մի քանիսը (այդ թվում նաև արձակ վեպ «Անսպասելի հանդիպում»-ը)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Хебель Иоганн Петер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Universität Erlangen-Nürnberg: Alumni Johann Peter Hebel». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
Հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|