Յան Ստեֆանին ծագումով չեխ է։ Ծնվել է Պրահայում, որտեղ էլ ստացել է կրթություն և այն ավարտելուց հետո դարձել կապելմեյստեր։ Աշխատանք փնտրելու նպատակով 1771 թվականին մեկնել է Լեհաստան, որտեղ Ռեչ Պոսպոլիտա թագավորությունում զբաղեցրել է ազգային թատրոնի նվագախմբի կոնցերտմեյստերի և դիրիժորի պաշտոնը։ Նա եղել է նաև նվագախմբի առաջին ջութակահարը։
Վարշավա ժամանելուց հետո նա արագ համագործակցություն հաստատեց այլ կոմպոզիտորների (նաև արտասահմանցի) և դերասանների, այդ թվում՝ Ազգային թատրոնի գլխավոր անիմատոր Վոյցեխ Բոգուսլավսկու հետ։ Վարշավայում նա սկսել է հետաքրքրվել նաև ժողովրդական երաժշտությամբ և որոշ մասնագետներ նրան անվանում էին «Ազգային օպերայի հայր» Ստեֆանիի ամենահայտնի ստեղծագործությունը Վոյցեխ Բոգուսլավսկու լիբրետոյի հիման վրա ստեղծված օպերան է՝ «Մտքի հրաշքը»[8]։