Սովորել է Կրակովի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1825-1858 թվականներ, 1873 թվականից՝ տնօրեն), Մյունխենի (1859 թվական) և Վիեննայի (1860 թվական) Գեղարվեստի ակադեմիաներում։ 1860 թվականից ստեղծագործել է Կրակովում։ Նկարել է հիմնականում Լեհաստանի պատմության շրջադարձային դեպքերին նվիրված բազմաֆիգուր կոմպոզիցիաներ՝ ձգտելով արձագանքել մոտ ժամանակների և արդի քաղաքական իրադարձություններին։ Սկզբնական աշխատանքներում ազգային շահերին դավաճանող շլյախտային հակադրել է հայրենասերների պաթետիկ ողբերգական կերպարներ («Ստանչիկ», 1862 թվական, «Ռեյտան», 1866 թվական), այլաբանորեն պաշտպանվել պաշտոնական քննադատությունից («Մատեյկոյի դատապարաումը», 1867 թվական, բոլորն էլ Ազգային թանգարան, Վարշավա)։ 1870-1880-ական թվականներին. մարտանկարներում և պատմական կոմպոզիցիաներում իշխում է գործողության տպավորիչ դրամատիզմը («Գրյունվալդի ճակատամարտը», 1878 թ., Ազգային թանգարան, Վարշավա, «Պրուսական տուրք», 1882 թվական, Ազգային թանգարան, Կրակով)։ Ստեղծել է նաև դիմանկարներ և բնանկարներ, որմնանկարներ (Կրակովի Կույս Մարիամ կոստյոլում, 1889-1891 թթ.)։
1979 թվականին՝ Կրակովի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման 100-ամյակին, ակադեմիան անվանակոչվել է իր հիմնադիր և առաջին նախագահ Յան Մատեյկոյի անունով։
Ուշագրավ փաստեր
Յան Մատեյկոյի նկարներում երբեմն հանդիպում են պատմական անճշտություններ։ Այսպես. «Ստեֆան Բատորին Պսկովի մոտ» կտավում պատկերված է քաղաքի հանձնումը, այն դեպքում, երբ իրականում լեհ արքային չի հաջողվել գրավել այդ ամրացված բնակավայրը[10]։
Լվովի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճը զարդարում են 11 փոքրածավալ յուղաներկ նկարներ, որոնք 19-րդ դարի 80 -ական թվականներին վրձնել է Յան Մատեյկոն[11]։
Պարգևներ, պատվավոր կոչումներ
1865 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Սկարգայի քարոզը» կտավի համար
1866 թվականի փարիզյան ցուցահանդեսի ոսկե մեդալ՝ «Ռեյտանը 1773 թվականի սեյմում» աշխատանքի համար
Adam Bochnak; Władysław Konopczyński (1975). Jan Matejko (Polish). Vol. XX. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 281)։