Մուսուլման կանանց իրավունքների պաշտպանության օր, Հնդկաստանում օգոստոսի 1-ին նշվող տոն, որը նվիրված է 2019 թվականի մուսուլման կանանց ամուսնության իրավունքների պաշտպանության մասին օրենքի ուժի մեջ մտնելուն[1][2]։
Մուսուլման կանանց ամուսնության իրավունքների խախտումը քրեական հանցագործություն որակող օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի օգոստոսի 1-ին։ Մուսուլման կանանց ամուսնության իրավունքների պաշտպանությունը արգելված էր, և իսլամադավան զույգերից պահանջվում էր ամուսնալուծվել Հնդկաստանի քրեական օրենսգրքով, այլ ոչ թե շարիաթի օրենքներով։ 2020 թվականի օգոստոսի 1-ին ամբողջ երկրում առաջին անգամ նշվեց իսլամադավան կանանց իրավունքների պաշտպանության օրը[3]։
Հնդկաստանի փոքրամասնությունների հարցերով նախարար՝ Մուխթար Աբբաս Նաքվին, հայտարարել է, որ Հնդկաստանի կառավարությունը ձգտում է փառաբանել երկրի մուսուլման կանանց ինքնուրույնությունը, ինքնահարգանքը և ինքնավստահությունը։ Հնդկաստանի կառավարությունը պաշտպանելու է մուսուլման կանանց սահմանադրական, հիմնարար և ժողովրդավարական իրավունքները[4]։