Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարան, աստղադիտարան է, հիմնված 1893 թ. Վաշինգտոն քաղաքում, ԱՄՆ։ 1974 թվականից աստղադիտարանը հանդիսանում է ԱՄՆ փոխ-նախագահի պաշտոնական նստավայրը։
Աստղադիտարանը ստեղծվել է 1830 թ. դեկտեմբերի 6-ին որպես նավարկման գործիքների վերանորոգման վայր։ 1842 թ. կոնգրեսը հատկացրեց 25 000 ԱՄՆ դոլլար Ազգային աստղադիտարանի ստեղծման համար։ 1843 թ. կառուցվեց Միացյալ Նահանգների ռազմածովային հին աստղադիտարանի շենքը։ Այս վայրում դիտարկումները կատարվել են մինչև 1893 թվականը, երբ կառուցվեց աստղադիտարանի նոր մասնաշենքը։ 1955 թ. կապված Վաշինգտոնի լուսավորման հետ ստեղծվեց Ֆլագստաֆ կայանը։ XIX դարի երկրորդ կեսին աստղադիտարանի հիմնական նպատակն էր ծովային նավերի և քաղաքացիական բնակչության համար ճշգրիտ ժամանակի հաղորդումը։ Ինչպես նաև, Ռազմածովային աստղադիտարանը մասնակցում է Լոուելի աստղադիտարանի աշխատանքներին։
Փոքր մոլորակների կենտրոնում հրատարակումներ՝
NASA ADS տվյալների բազայում հրատարակումներ՝
1870 թվականից հետո կատարված գիսաստղերի և մոլորակների արբանյակների դիտարկումները՝