Մենյու (ֆիլմ, 2022)

Մենյու
անգլ.՝ The Menu
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրթրիլեր, սև հումոր և սարսափ ժանրի կատակերգություն
Թվականնոյեմբերի 17, 2022[2][3], սեպտեմբերի 10, 2022[3] և նոյեմբերի 18, 2022[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Մայլոդ
ՊրոդյուսերԱդամ ՄաքՔեյ, Betsy Koch?, Ուիլ Ֆերրել, DanTram Nguyen? և Zahra Phillips?
Սցենարի հեղինակSeth Reiss? և Will Tracy?
ԴերակատարներԱնյա Թեյլոր Ջոյ, Նիկոլաս Հոլթ, Ռեյֆ Ֆայնս, Hong Chau?, Ջանեթ ՄակԹիր, Judith Light?, Ջոն Լեգուիզամո, Ռիդ Բիրնի, Rob Yang?, Էյմի Կառերո, Փոլ Ադելշտեյն, Arturo Castro? և Peter Grosz?
ՕպերատորՓիթեր Դեմինգ
ԵրաժշտությունColin Stetson?
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Նկարահանման վայրՍավաննա
ԿինոընկերությունHyperobject Industries?, Gary Sanchez Productions և TSG Entertainment
Տևողություն107 րոպե
Բյուջե35 000 000 $
Պաշտոնական կայքէջ

«Մենյու» (անգլ.՝ The Menu)՝ 2022 թվականի ամերիկյան կատակերգական սարսափ ֆիլմ[4], որի ռեժիսորն է Մարկ Մայլոդը, իսկ սցենարը գրել են Սեթ Ռայսն ու Ուիլ Թրեյսին։ Ֆիլմում նկարահանվել են Ռեյֆ Ֆայնսը, Անյա Թեյլոր-Ջոյը, Նիկոլաս Հոլթը, Հոնգ Չաուն, Ջանեթ ՄաքԹիրը, Ջուդիթ Լայթը և Փոլ Ադելշթեյնը։ Ֆիլմը պատմում է գուրման տղայի և նրա զուգընկերուհու մասին, ովքեր մեկնում են հեռավոր կղզի՝ ճաշելու բացառիկ ռեստորանում, որտեղի շեֆ-խոհարարը պատրաստել է շքեղ մենյու՝ չսպասված և ցնցող բացահայտումներով։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Տորոնտոյի 47-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 79.6 միլիոն դոլար և ստացել դրական արձագանքներ քննադատներից, ովքեր բարձր են գնահատել սցենարը և դերասանական կազմի խաղը։ 80-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը Ֆայնսն ու Թեյլոր-Ջոյը ներկայացվել են լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմը նաև առաջադրվել է հինգ անվանակարգերում՝ ներառյալ «Լավագույն թրիլեր ֆիլմ», 51-րդ «Սատուրն» մրցանակաբաշխությանը։

Սյուժե

Մարգո Միլսն ու նրա զուգընկեր Թայլերը նավակով ժամանում են Հոթորն կղզի, որտեղ գտնվում է համանուն էլիտար ռեստորանը՝ հայտնի շեֆ-խոհարար Ջուլիան Սլովիկի ղեկավարությամբ։ Ընթրիքին ներկա են ռեստորանի քննադատ Լիլիան Բլումը, նրա խմբագիր Թեդը, հարուստ զույգ Ռիչարդն ու Աննա Լեյբրանդները, կինոաստղ Ջորջը և նրա օգնական Ֆելիսիթին, բիզնեսմեններ Սորենը, Դեյվը և Բրայսը, ինչպես նաև Ջուլյանի հարբեցող մայրը։ Ռեստորանի մետրդոտել Էլզան շրջայցի ընթացքում նկատում է, որ Թայլերը նախատեսում էր մեկ այլ հյուր հրավիրել Մարգոյի փոխարեն։

Ընթրիքն սկսվում է, և Ջուլյանը ներկայացնում է ուտեստները՝ յուրահատուկ, բայց մռայլ պատմություններով։ Դրանց միջոցով բացահայտվում են հյուրերի գաղտնիքները՝ սկսած ամուսնական դավաճանություններից մինչև ֆինանսական խարդախություններ։

Չորրորդ ուտեստի ժամանակ Ջուլյանի օգնականը ինքնասպան է լինում, իսկ մեկ այլ աշխատակից կտրում է Ռիչարդի մատը, երբ նա փորձում է փախչել։ Հաջորդիվ, ռեստորանի գլխավոր ներդրող Դագ Վերիկին՝ Սորենի, Դեյվի և Բրայսի ղեկավարին, խեղդում են ծովում։ Ջուլյանը տղամարդ հյուրերին փախուստի հնարավորություն է տալիս, սակայն անձնակազմը վերադարձնում է բոլորին։ Նա հայտարարում է, որ բոլորն ի վերջո կմահանան, քանի որ իրենց արարքները նպաստել են իր կրքի կորստին կամ ուրիշների շահագործմանը։ Մարգոյին, ում ներկայությունը չպլանավորված էր, առաջարկում է ընտրել՝ մեռնել հյուրերի կամ անձնակազմի հետ։

Պարզվում է, որ Մարգոն էսկորտի ոլորտից է, ով նախկինում հանդիպել է Ռիչարդի հետ և Թայլերի կողմից հրավիրվել է այս ընթրիքին։ Ջուլյանը հայտնում է, որ Թայլերը գիտեր, որ բոլորն ի վերջո կմահանան, բայց, չնայած դրան, հրավիրել էր Մարգոյին՝ մահվան դատապարտելով նրան։ Այս տեղեկությունը զայրացնում է Մարգոյին։ Ջուլյանը ստիպում է Թայլերին ուտեստ պատրաստել, որից հետո ծաղրում այն և հրամայում է, որ նա կախվի։ Ապա Մարգոյին ուղարկում է մառան՝ տակառ բերելու։ Մառանի ներսում Մարգոն սպանում է Էլզային և ռադիոկապով օգնություն է կանչում։ Կղզի է ժամանում ծովային ոստիկանության սպա, ով կազմակերպում է Ջուլյանի ձերբակալման բեմականացումը, սակայն վերջում պարզվում է, որ նա ռեստորանի աշխատակից է։

Մարգոն ծաղրում է Ջուլյանի ուտեստները և նրա համային համոզմունքները՝ ասելով, որ դեռ սոված է։ Երբ Ջուլյանը հարցնում է, թե ինչ կուզեր ուտել, Մարգոն պատվիրում է չիզբուրգեր և կարտոֆիլ ֆրի։ Ջուլյանը անձամբ պատրաստում է ուտեստը, և նրա սերն ու կիրքը խոհարարության հանդեպ կարճ ժամանակով վերակենդանանում են։ Մարգոն գովում է ուտեստը և հարցնում՝ կարո՞ղ է այն տանել իր հետ։ Ջուլյանը փաթեթավորում է չիզբուրգերն ու կարտոֆիլը և թույլ է տալիս Մարգոյին հեռանալ՝ գնահատելով նրա անկեղծությունը։ Մարգոն նստում է նավակն ու հեռանում։

Մինչդեռ ռեստորանում մատուցվում է «սմոր» աղանդերը. բոլոր հյուրերը և անձնակազմը ծածկվում են զմռսե թիկնոցներով ու շոկոլադե գլխարկներով։ Ջուլյանը հրկիզում է ռեստորանը, սպանելով բոլորին։ Նավակից Մարգոն հետևում է այս ամենին, կծում չիզբուրգերը և սրբում բերանը՝ օգտագործելով մենյուն։

Դերերում

Արտադրություն

2019 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ալեքսանդր Փեյնը պետք է լինի ֆիլմի ռեժիսորը։ 2019 թվականի դեկտեմբերին սցենարը հայտնվեց ամենամյա «Սև ցուցակում», որը ներառում է ամենահայտնի այն ֆիլմերը, որոնք դեռ մշակման փուլում են[5]։ 2020 թվականի մայիսին Searchlight Pictures ընկերությունը ձեռք բերեց ֆիլմի իրավունքները, սակայն Փեյնը դուրս եկավ նախագծից ժամանակացույցային անհամապատասխանությունների պատճառով, և նրան փոխարինեց Մարկ Մայլոդը[6]։

Քասթինգ

2019 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Էմմա Սթոունն ու Ռեյֆ Ֆայնսը պետք է նկարահանվեն «Մենյուն» ֆիլմում[7][8]։

2021 թվականի հունիսին Անյա Թեյլոր-Ջոյը բանակցություններ սկսեց դերակատարման շուրջ և հուլիսին հաստատվեց՝ փոխարինելով Էմմա Սթոունին, ով լքել էր նախագիծը այլ պարտավորությունների պատճառով[9]։ Այդ նույն ամսին Հոնգ Չաուն և Նիկոլաս Հոլթը նույնպես միացան դերասանական կազմին[10][11]։ Սեպտեմբերին թիմին միացան նաև Ջոն Լեգուիզամոն, Ջանեթ ՄաքԹիրը, Ջուդիթ Լայթը, Ռիդ Բիրնին, Ռոբ Յանգը և Էմի Կարրերոն[12][13][14][15][16][17]։ Հոկտեմբերին հայտարարվեց, որ Փոլ Ադելշթեյնը, Արթուրո Կաստրոն, Մարկ Սեն Սիրը, Ռեբեկա Կունն ու Փիթեր Գրոսը նույնպես կմիանան ֆիլմին[18]։

Նկարահանումներ

Նկարահանումները սկսվեցին 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Ջորջիայի Սավաննա քաղաքում՝ օպերատոր Փիթեր Դեմինգի[19] և մոնտաժող Քրիստոֆեր Թելլֆսենի մասնակցությամբ։ Ֆիլմի տեսարաններից մի քանիսը նկարահանվել են Ջեկիլ կղզու ափին[20]։

Թողարկում

«Մենյու» ֆիլմի պրեմիերան կայացավ 2022 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[21] and also made its US premiere at Fantastic Fest that month.[22]։ Ֆիլմը թողարկվեց ԱՄՆ-ում 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ցուցադրվելով 3,211 կինոթատրոններում, ինչը Searchlight Pictures-ի պատմության մեջ ամենալայն թողարկումն էր[23]։

Թվային հարթակներում ֆիլմը հասանելի դարձավ 2023 թվականի հունվարի 3-ին, իսկ Blu-ray և DVD տարբերակները թողարկվեցին Walt Disney Studios Home Entertainment-ի կողմից 2023 թվականի հունվարի 17-ին[24]։

Ընդունում

Եկամուտներ

«Մենյուն» հավաքել է 38.5 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում և 41.1 միլիոն դոլար այլ երկրներում՝ համաշխարհային մասշտաբով կազմելով 79.6 միլիոն դոլար։

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը թողարկվեց «She Said» ֆիլմի հետ միաժամանակ, և նախատեսվում էր, որ առաջին շաբաթավերջին կվաստակի 7–10 միլիոն դոլար՝ 3,100 կինոթատրոններում ցուցադրվելով[25][26]։ Առաջին օրը հավաքեց 3.6 միլիոն դոլար, ներառյալ 1 միլիոնը՝ նախադիտումներից։ Առաջին շաբաթավերջին ֆիլմը հավաքեց 9 միլիոն դոլար՝ զբաղեցնելով երկրորդ տեղը «Սև հովազ. Վականդան հավերժ» ֆիլմից հեո[27]։ Երկրորդ շաբաթավերջին այն հավաքեց 5.5 միլիոն դոլար, զբաղեցնելով հինգերորդ տեղը[28]։ Երրորդ շաբաթավերջին ֆիլմը վաստակեց 3.5 միլիոն դոլար՝ զբաղեցնելով չորրորդ տեղը[29]։

Քննադատների արձագանք

Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 88% դրական արձագանք՝ հիմնված 327 գրախոսության վրա, միջին գնահատականը՝ 7.5/10։ Metacritic-ը, օգտագործելով քաշված միջին, ֆիլմին տվել է 100-ից 71 միավոր՝ հիմնված 45 գրախոսության վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանրապես դրական» արձագանքներ։ CinemaScore-ի հարցումները ցույց են տվել, որ հանդիսատեսը ֆիլմին տվել է «B» գնահատական A+ ից F սանդղակով, իսկ PostTrak-ի հարցման մասնակիցների 78%-ը տվել է դրական արձագանք, 53%-ը նշել է, որ միանշանակ կառաջարկեր դիտել ֆիլմը։

Ծանոթագրություններ

  1. Internet Movie Database — 1990.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. «The Menu (2022) - Mark Mylod | Synopsis, Characteristics, Moods, Themes and Related | AllMovie».
  5. D'Alessandro, Anthony; Ramos, Dino-Ray (December 16, 2019). «The Black List 2019 Screenplays Unveiled & Ranked: Ken Kobayashi's Frozen-Time Romance Move On Tops List». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից December 16, 2019-ին. Վերցված է December 16, 2019-ին.
  6. Kroll, Justin (May 28, 2020). «Searchlight and Adam McKay Tap Successions' Mark Mylod to Direct The Menu (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից June 7, 2020-ին. Վերցված է May 28, 2020-ին.
  7. Fleming, Mike Jr. (April 9, 2019). «Hot Project Du Jour: Emma Stone, Ralph Fiennes, Alexander Payne On The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից April 10, 2019-ին. Վերցված է April 10, 2019-ին.
  8. White, Abbey (November 24, 2022). «How 'The Menu' Explores Ego and Exploitation in Fine Dining». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից November 25, 2022-ին. Վերցված է November 25, 2022-ին.
  9. Kroll, Justin (June 7, 2021). «Anya Taylor-Joy And Ralph Fiennes To Headline Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից June 7, 2021-ին. Վերցված է June 7, 2021-ին.
  10. Kroll, Justin (July 19, 2021). «Hong Chau Joins Anya Taylor-Joy And Ralph Fiennes In Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից July 19, 2021-ին. Վերցված է July 19, 2021-ին.
  11. Kroll, Justin (July 29, 2021). «Nicholas Hoult To Co-Star Opposite Anya Taylor-Joy In Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից July 29, 2021-ին. Վերցված է July 29, 2021-ին.
  12. Cordero, Rosy (August 19, 2021). «John Leguizamo Joins Anya Taylor-Joy & Ralph Fiennes In Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից August 19, 2021-ին. Վերցված է August 19, 2021-ին.
  13. Galuppo, Mia; Kit, Borys (August 24, 2021). «Janet McTeer Joins Anya Taylor-Joy in Searchlight Dark Comedy The Menu (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից August 24, 2021-ին. Վերցված է August 24, 2021-ին.
  14. Donnelly, Matt (August 30, 2021). «Judith Light Joins Anya Taylor-Joy and Ralph Fiennes in Searchlight's The Menu (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից August 30, 2021-ին. Վերցված է August 30, 2021-ին.
  15. Lang, Brent (September 1, 2021). «Reed Birney Joins Anya Taylor-Joy and Ralph Fiennes in Searchlight's The Menu (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից September 1, 2021-ին. Վերցված է September 1, 2021-ին.
  16. Vlessing, Etan (September 1, 2021). «Rob Yang Joins Anya Taylor-Joy in Searchlight Dark Comedy The Menu (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից September 1, 2021-ին. Վերցված է September 1, 2021-ին.
  17. Cordero, Rosy (September 2, 2021). «Aimee Carrero Boards Searchlight's The Menu». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից July 7, 2022-ին. Վերցված է September 2, 2021-ին.
  18. D'Alessandro, Anthony (October 5, 2021). «The Menu: Paul Adelstein, Rob Yang, Arturo Castro & Others Are Searchlight Pic's Final Ingredients». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից October 5, 2021-ին. Վերցված է October 5, 2021-ին.
  19. «The Menu Core Extras». Project Casting. August 5, 2021. Արխիվացված օրիգինալից October 26, 2021-ին. Վերցված է September 3, 2021-ին.
  20. Hornaday, Ann (November 16, 2022). «Review – 'The Menu': A stylish takedown of elitism and fetishized food culture». Washington Post. Արխիվացված օրիգինալից November 16, 2022-ին. Վերցված է November 19, 2022-ին.
  21. «The Menu». Toronto International Film Festival. Արխիվացված օրիգինալից July 28, 2022-ին. Վերցված է July 28, 2022-ին.
  22. Zilko, Christian (August 16, 2022). «Fantastic Fest Headlined by Bones and All, Triangle of Sadness, and a Park Chan-wook Tribute». IndieWire. Արխիվացված օրիգինալից August 17, 2022-ին. Վերցված է August 17, 2022-ին.
  23. D'Alessandro, Anthony (April 19, 2022). «Searchlight Rolling Out The Menu Before Thanksgiving». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից April 21, 2022-ին. Վերցված է April 19, 2022-ին.
  24. Remley, Hilary (December 17, 2022). «'The Menu' Sets Digital, Blu-Ray & DVD Release Dates». Collider. Արխիվացված օրիգինալից December 17, 2022-ին. Վերցված է December 17, 2022-ին.
  25. D'Alessandro, Anthony (November 16, 2022). «Wakanda Forever Clears $204M+, Eyes $70M+ 2nd Weekend As Counterprogramming Tries To Find Life – Box Office Preview». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից November 16, 2022-ին. Վերցված է November 16, 2022-ին.
  26. Rubin, Rebecca (November 16, 2022). «Wakanda Forever to Dominate Box Office Again With $72 Million-Plus as Weinstein Drama She Said and The Menu Eye Slow Starts». Variety. Արխիվացված օրիգինալից February 4, 2023-ին. Վերցված է November 16, 2022-ին.
  27. D'Alessandro, Anthony (November 20, 2022). «'Wakanda Forever' Posts $67M Second Weekend; 'The Menu' Rises Over 'Chosen'; No Noise For 'She Said' – Sunday Box Office Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից November 24, 2022-ին. Վերցված է November 20, 2022-ին.
  28. D'Alessandro, Anthony (November 27, 2022). «'Wakanda Forever' Settles At $64M 5-Day, 'Strange World' Crashes $18M+, 'Knives Out 2' Wows With $13M+ – Thanksgiving Box Office Sunday Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից December 14, 2022-ին. Վերցված է November 27, 2022-ին.
  29. D'Alessandro, Anthony (December 4, 2022). «'Wakanda Forever' Overperforms During Sleepy December Weekend; 'Violent Night' Too With $13M+ – Sunday Box Office Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից December 3, 2022-ին. Վերցված է December 4, 2022-ին.

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!