Մարիաննա Մուրը ծնվել է 1887 թվականին Կիրկվուդում՝ Սենթ Լուիսի մերձակայքում, շինարար-ինժեներ Ջոն Միլտոն Մուրի (John Milton Moore) և նրա կնոջ Մերիի (օրիորդական ազգանունը Ուորներ) ընտանիքում, բայց դաստիարակվել է պապի՝ պրեսբիտերական հովիվ Ջոն Ռիդել Ուորների (John Riddle Warner) տանը[14]։ Պապի մահից հետո (1894 թվական) Մուրը, նրա ընտանիքը և հարազատները 1896 թվականին տեղափոխվել են Կարլայլ, Փենսիլվանիա։ 1905 թվականինն Մուրն ընդունվել է Բրին-Մոր քոլեջ, որն ավարտել է 1909 թվականին[14]։ Քոլեջն ավարտելուց հետո մի որոշ ժամանակ նա Կարլայլի քոլեջում ուսումնասիրել է սղագրություն, այնուհետև սկսել է դասավանդել Կարլայլի Indian Industrial School դպրոցում (1911—1915 թվականներ)[14]։
1918 թվականին Մուրը մոր հետ տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1921 թվականին դարձել է Նյու Յորքի հանրային գրադարանի ասիստենտ։ Նա սկսել է շփվել հայտնի բանաստեղծների հետ (մասնավորապես՝ Ու. Սթիվենսի և Կ. Վիլյամսի), համագործակցել ազդեցիկ The Dial գրական ամսագրի հետ, որի խմբագիրն է եղել 1925-1929 թվականներին[14]։ Այստեղ (որոշ չափով հետևելով Է. Պաունդի օրինակին) նա սկսել է հսկել երիտասարդ բանաստեղծներին՝ այսպես թե այնպես օժանդակելով Էլիզաբեթ Բիշոփի, Ալլեն Գինզբերգի, Ջոն Էշբերիի և Ջեյմս Մերիլի հաջողությանը։ «Բանաստեղծությունների ընտրանիի» (Selected Poems, 1935 թվական) հրատարակությունից հետո Մուրը «դարձել է խոշորագույն ամերիկյան բանաստեղծներից մեկը»[15]։
1933 թվականին Մուրը Poetry ամսագրի կողմից արժանացել է Էլեն Լևինսոն մրցանակի (Helen Haire Levinson Prize): Մրցանակների մեծ մասին արժանացել է նրա «Collected Poems» ժողովածուն (1951 թվական)։ Այդ ժողովածուի համար բանաստեղծուհին ստացել է Պուլիցերյան մրցանակ, Գրքի ազգային մրցանակ և Բոլինգենի մրցանակ։ Մուրը համբավ և հանրաճանաչություն է ձեռք բերել Նյու Յորքի գրական շրջանակներում, որտեղ քաղաքապետի ընդունելությունների ժամանակ նա բազմիցս ստանձնել է երեկոյի տիրուհու դերը։ Նա հաճախ է այցելել բռնցքամարտի մրցումների և բեյսբոլի խաղերի, եղել է Մուհամմեդ Ալիի երկրպագուն, ում ալբոմի շապիկի համար (I Am the Greatest!) ներածություն է գրել։ Մուրը շարունակել է հրապարակվել այնպիսի հրատարակչություններում, ինչպիսիք են The Nation-ը, The New Republic-ը և Partisan Review-ը:
Մարիաննա Մուրի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել Վիրջիլ Թոմփսոնը, Գլորիա Կոութսը և ուրիշներ ([1]):
Ստեղծագործություններ
Poems, 1921.
Observations, 1924.
Selected Poems, 1935.
The Pangolin and Other Verse, 1936.
What Are Years, 1941.
Nevertheless, 1944.
A Face, 1949.
Collected Poems, 1951.
Fables of La Fontaine, 1954
Predilections: Literary Essays, 1955.
Idiosyncrasy and Technique, 1966.
Like a Bulwark, 1956.
O To Be a Dragon, 1959.
Idiosyncrasy and Technique, 1959.
The Marianne Moore Reader, 1961.
Eight Poems, 1962
The Absentee: A Comedy in Four Acts, 1962.
Puss in Boots, The Sleeping Beauty and Cinderella, 1963.
Dress and Kindred Subjects, 1965.
Poetry and Criticism, 1965.
Tell Me, Tell Me: Granite, Steel and Other Topics, 1966.
The Complete Poems, 1967.
The Accented Syllable, 1969.
The Complete Poems, 1981.
The Complete Prose, 1986.
The Selected Letters of Marianne Moore
Ռուսերեն
Մ. Մուր Բանաստեղծություններ։ Ժամանակակից ամերիկյան պոեզիա գրքում։ Մ., 1975 թվական
Մ. Մուր Բանաստեղծություններ։ ԱՄՆ-ի պոեզիան գրքում։ Մ., 1982 թվական