Մարիա Կալլանին ծնվել է 1778 թվականի օգոստոսի 15-ին, Միլան քաղաքում։ Նրա հայրը նկարիչ Գաետանո Կալլանին էր, իսկ մայրը` Անջելա Գերլին. վերջինս ճարտարապետ Ագոստինո Գերլիի քույրն էր[1]։ Նրա փոքր եղբայրը` Ֆրանչեսկո Կալլանին, նույնպես դիմանկարիչ էր[1][2]։
Կալլանիի դիմանկարներում պատկերված էին այնպիսի նշանակալի կերպարներ, ինչպիսիք են Վիադանայի կոմսուհի Կիարա Մացուկինի Գուիդոբոնին, Ալեսանդրո Սամբիտալեն, Ստեֆանո Սամբիտալեն և Ֆրա Անտոնիո Նեգրոնին։
Նա մահացել է 24 տարեկանում, տուբերկուլոզից, 1803 թվականի փետրվարի 9-ին, Պարմայում։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել հանրային տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Պարմայի ազգային թանգարանում, Գլաուկո Լոմբարդի թանգարանում, Ստյուարդ Պինակոտեկում և այլ թանգարաններում։