Մարիա Վարդանի Լիսիցյան (հունվարի 2, 1908(1908-01-02), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1995(1995-01-26), Մոսկվա, Ռուսաստան), մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1963), համամիութենական կարգի մրցավար (1948), գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրներից։
Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1941), պրոֆեսոր (1963), ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1983), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների (1994) և ճարտարապետության միջազգային (1995) ակադեմիաների պատվավոր անդամ Միհրան Լիսիցյանի քույրն է։
Ստեփան Դանիելի Լիսիցյանի եղբոր դուստրը։
Կենսագրություն
1923 թվականին ավարտել է Թիֆլիսի Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտը։ 1954-1984 թվականներին աշխատել է «Կռիլյա Սովետով», 1960-1984 թվականներին` «Զենիթ» կմԸ-ներում։
1963-1971 թվականներին՝ աշխարհի առաջնություններում գեղարվեստական մարմնամարզության ԽՍՀՄ հավաքականի առաջատար մարզիչ։
Մոսկվայի, ՀԱՄԿԽ, ԽՍՀՄ մարզիչների խորհրդի (1958-1975 թվականներ), ԽՍՀՄ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահության (1960-1973 թվականներ) անդամ։
Մարիա Լիսիցյանի սաներից են աշխարհի չեմպիոններ Լ. Սավնիկովան (1963 թվական), Լ. Կրավչենկոն (1963, 1967 թվականներ), Ե. Կարպուխինան (1967 թվական)[1][2]։
Ծանոթագրություններ