- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Վասիլի Եղիազարյան (ապրիլի 9, 1960(1960-04-09)[1], Նեմաթաբադ, Եվլախի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
1989 թվականին հիմնել է «Արաբո» կամավորական ջոկատը։ 1989-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Եղեգնաձորի (Խաչիկ, Արենի), Կապանի, Վարդենիսի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Գետաշենի ենթաշրջան), Ասկերանի (Խոջալու, Մալիբեկլու), Մարտակերտի (Կարմիրավան, Մարաղա, Մարգուշավան, Մաղավուզ, Մատաղիս, Թալիշ), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Շուշիի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր[2]։
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
|