Մանուկ Արթուրի Փոլադյան (1938, Սան Պաուլո, Բրազիլիա), հայ լուսանկարիչ։
Կենսագրություն
Մանուկ Փոլադյանը ծնվել է 1938 թվականին Սան Պաուլոյում, լուսանկարիչ-կինոգործիչներ Արթուր և Աղավնի Փոլադյանների ընտանիքում[1]։ Լուսանկարչական հմտություններ ձեռք է բերել դեռևս մանուկ հասակից։ 15 տարեկանում լուսանկարել է 18x24 ապակի նեգատիվի վրա՝ կատարելով նաև ռետուշի նուրբ գործը։ «Ռոյելֆլեքսով» լուսանկարել է հարսանյաց հանդեսներ, եղել է «Բանդերյանտես» ֆոտոակումբի անդամ[2]։ 1960 թվականին Մոոկա քաղաքում բացել է իր լուսանկարչատունը։ Ծանոթանալով «Բոսա նովա» երաժշտությանը` լուսանկարել է նրա կատարողներին, միաժամանակ ղեկավարել է «Գազետա» հեռուստածրագիրը, աշխատել ժուռնալիստ և երգահան Դենիս Բրայայի հետ։ Էժիդիո Էսսիոյի հետ նկարահանել է «Կյանքն այդպես ցանկացավ» ֆիլմը[2]։ 1965 թվականին եղել է «Էքսելսիոր» հեռուստածրագրի նկարահանող ռեժիսոր, այնուհետև` «TV Պաուլիստա» և «TV Ռեկորդ» հեռուստաընկերություններում աշխատել է որպես օպերատոր և լուսանկարիչ[3]։
2006 թվականին կնոջ՝ Սոնյա Մարկոնդեսի հետ եղել է Հայաստանում, Երևանի Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ներկայացրել «Սան Պաուլո 450» խորագիրը կրող ցուցահանդեսը, 2008 թվականին Երևանի «Հայ արտ» մշակութային կենտրոնում բացվել է Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» անհատական ցուցահանդեսը[4][5], 2011 թվականին՝ «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։
Մրցանակներ
Ցուցահանդեսներ
Ունեցել է ավելի քան 23 անհատական ցուցահանդես, մասնակցել է շուրջ 78 միջազգային ցուցահանդեսների[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ