Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։
Կինոթատրոնի սեփականաշնորհումից հետո շենքը մեկ տարով փակվել և վերաբացվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Կինոթատրոնին հարակից շատրվանը վերանորոգվել և վերաբացվել է 2010 թվականին։
Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 նստատեղ), փոքր - «Կապույտ դահլիճ» (350 նստատեղ), VIP (35 նստատեղ), «Կարմիր» փոքր դահլիճ (49 նստատեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։
1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը[6], կազմակերպվում են նաև «Բրիտանական ֆիլմերի փառատոնը», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ և այլն։ Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում կազմակերպվում են բազմաբնույթ ցուցահանդեսներ ու ցուցադրություններ։