Մանուի մակերեսը 19 098 կմ² է, որից ազգային պարկը զբաղեցնում է 15 328 կմ², մնացածը՝ պահեստային գոտի է։ Տարածքի հիմնական մասը կազմում են ամազոնյան անտառները, իսկ մի մասը գտնվում է Անդերում` մինչև 4200 մբարձրության վրա։
Մանուում կան ֆլորայի և ֆաունայի քանակական մեծ կազմ։ Նրա տարածքում հայտնաբերվել են ավելի քան 15 հազար տեսակի բույսեր և մոտ հազար տեսակի թռչուններ։ Պարկի տարածքում պահպանվում է Պերուի էնդեմիկ՝ ինկական դոդոշի պոպուլյացիան։