Մանանա Կոբախիձե (վրաց.՝ მანანა კობახიძე, փետրվարի 3, 1968(1968-02-03)), վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, ինչպես նաև ձախակողմյան «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցության առաջնորդ[1][2]։
Կենսագրություն
Մանանա Կոբախիձեն ծնվել է 1968 թվականի փետրվարի 3-ին Թբիլիսիում։
1985-1990 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետում, իսկ 1998-2003 թվականներին՝ Վրաստանի իրավաբանական համալսարանում։ 1990-1991 թվականներին, որպես թղթակից աշխատել է հանրային ռադիոյում, իսկ 1991-2001 թվականներին աշխատել է, որպես ուսուցիչ։ 1995-1996 թվականներին պետդեպարտամենտում աշխատել է, որպես գլխավոր մասնագետ։
Մանանան հիմնադրել է «Փաստաբաններ հանուն մասնագիտության» կազմակերպությունը, եղել է Վրաստանի իրավաբանների ասոցացիայի անդամ։ 2012 թվականի ապրիլի 21-ից զբաղեցնում է վրացական ձախակողմյան «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցության առաջնորդը։
Տես նաև
Ծանոթագրություններ