Մականախաղ, թիմային մարզաձև, որի մրցումներին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։
Կանոնները
Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս 11 հոգի, որոնցից մեկը դարպասապահն է։ Մրցումներն անցկացվում են բնական կամ արհեստական խոտածածկ խաղադաշտում, որի երկարությունը հավասար է 91,4, իսկ լայնությունը՝ 55 մետրի։ Մրցակիցները ձգտում են գնդակը, մականներով հարվածելով, տեղափոխել մրցակցի կիսադաշտը և անցկացնել դարպասից ներս։ Խաղը շահում է մրցակցի դարպասը ավելի մեծ թվով գնդակներ անցկացրած թիմը։ Խաղի տևողությունը 70 րոպե է, այն բաղկացած է երկու 35 րոպեանոց կիսախաղերից։ Դարպասն ունի 3,66 մ լայնություն և 2,14 մ բարձրություն։ Գնդակի շրջագիծը հավասար է 22,5-23,5 սմ-ի, իսկ քաշը՝ 156-163 գրամի[1]։
Մականախաղը Հայաստանում
Մականախաղը Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Խաղացել են հեծյալ և հետիոտն։ Այժմ Հայաստանում ժամանակակից մականախաղով զբաղվում են սկսած 1969 թվականից։