1954 թվականի փետրվարի 19-ին Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ստորագրում է Ղրիմի մարզը ՌԽՍՖՀ-ից ՈւԽՍՀ-ին փոխանցելու մասին հրամանագիր։ Տեսական փաստերը, որոնք ներկայումս պահվում են Ռուսաստանի Դաշնության ազգային արխիվում, հավաստում են այն մասին, որ սկզբնապես այդ հրամանագիրը հաստատվել է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության խորհրդի կողմից, որին հաջորդել է 1954 թվականի հունվարի 25-ի գերագույն խորհրդի նախագահության որոշումը։ ԽՍՀՄ Սահմանադրության։ 18-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդային Միության հանրապետական սահմանները չեն կարող վերանայվել առանց հանրապետության համաձայնության։ Ղրիմի փոխանցումը հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից, չնայած որ նույն իրավական ակտի 33-րդ հոդվածը սահմանափակում էր պետական մարմնի այդ իրավունքը։ Մի քանի օր հետո ԽՍՀՄ ԳԽ-ի հրամանով վերանայվում է Խորհրդային Միության սահմանադրությունը՝ ի դեմս 22-րդ և 23-րդ հոդվածների[1][2]։