Հրդեհ «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում (նաև Կեմերովոյի հրդեհ), զոհերի թվաքանակով մասշտաբային աղետ, որը սկսվել է 2018 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում։ Հրդեհի պատճառով Կեմերովոյում հայտարարվել է դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակ[5]։ Աղետի հետևանքով, ըստ պետական պաշտոնական տվյալների, մարտի 26-ի կեսօրի դրությամբ զոհվել է 64 մարդ[1]։ Համաձայն հանրության շրջանում շրջանառվող լուրերի՝ զոհերի թվաքանակը անցնում է 300-ը[2][3]։ Հրդեհը զոհերի թվով դարձել է խոշորագույնը Ռուսաստանի Դաշնությունում 2009 թվականի «Կաղ ձի» գիշերային ակումբի հրդեհից հետո։ Կեմերովոյի շրջանում մարտի 27-ից հայտարարվել է եռօրյա սուգ։
Առևտրա-ժամանցային համալիրի սեփականատերն է «Կեմերովի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ն[6][7][8]): Երրորդ և չորրորդ հարկերի վարձակալը հանդիսացել է Կեմերովոյի «Ձմեռային բալ» ՍՊԸ-ն[9]։
Հրդեհի հետևանքով, ըստ պետական պաշտոնական տվյալների, մարտի 26-ի կեսօրի դրությամբ զոհվել է 64 մարդ[1]։ Համաձայն հանրության շրջանում շրջանառվող լուրերի՝ զոհերի թվաքանակը անցնում է 300-ը[2][3]։