Հովհաննես Նիկողոսի Խիստոստուրյան (1910[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1]), խորհրդային բանակի տեխնիկական զորքերի գեներալ-մայոր (1954)։ Ավարտել է Դոնի Ռոստովի ռազմական դպրոցը (1932), Քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետը (1940)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է 13-րդ բանակի քիմիական ծառայության պետ, 1944 թվականից՝ Բելառուսական 2-րդ ռազմաճակատի քիմիական զորքերի պետի տեղակալ։ Ետպատերազմյան տարիներին (1945-1954) աշխատել է Մոսկվայի, Հյուսիսային, ապա Մերձկարպատյան ռազմական շրջաններում, 1955 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում, 1960 թվականից՝ Քիմիական պաշտպանության ակադեմիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 և Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 52)։
|