Հովհաննես Դ Օվայեցի (ծ. թ. անհայտ, գ. Ովայք (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառ) - 855, Սոդք գավառ, ամփոփված է Մաքենացոց միաբանության գերեզմանատանը), Ամենայն Հայոց կաթողիկոս 833 թվականից։ Հաջորդել է Դավիթ Բ Կակաղեցուն։ Հայոց իշխանաց իշխան Բագրատ Բագրատունին, տեղի տալով զրպարտություններին, մանավանդ որ իր կամքին հակառակ էր Հովհաննես Դ Ովայեցին կաթողիկոս ընտրվել, հրովարտակով պատվիրել է «բոլորին հեռու մնալ հովվապետին ընդունելուց։ Հովհաննես Դ Ովայեցին գահակալման ութերորդ տարում (841) հեռացել է կաթողիկոսարանից և հաստատվել Այրիվանքում (Գեղարդավանք)՝ նվիրվելով ճգնակեցության։ Սակայն Հայոց Սմբատ Բագրատունի սպարապետը և հայ նախարարները եկեղեցական ժողով են գումարել, արդարացրել կաթողիկոսին և վերահաստատել իր աթոռին։
850-ական թվականների Արաբական արշավանքների հետևանքով Հայաստանում ստեղծված դառնաղետ պայմաններում Հովհաննես Դ Ովայեցին, չնայած ծեր տարիքին, շրջել է երկրով մեկ և ջանացել ոգեպնդել բնակչությանը, ուրացությունից հետո պահել որոշ նախարարների։ Ի հիշատակ արաբ զորապետ Բուղայի արշավանքի ժամանակ նահատակվածների՝ կաթողիկոսը հաստատել է տարեկան տոն[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 558)։
|
|
---|
| 4-րդ — 7-րդ դարեր | |
---|
| 8-րդ — 13-րդ դարեր | |
---|
| 14-րդ - 18-րդ դարեր | |
---|
| 19-րդ - 21-րդ դարեր | |
---|
| |
|