|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Հայաստան և Ռուսաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մարտի 18, 1988(1988-03-18)[1][2] (36 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
---|
Դիրք |
Հարձակվող |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2009-2010
|
ԲԱՏԷ
|
19 (2)
|
2010
|
→ Փյունիկ
|
14 (7)
|
2011
|
Իմպուլս
|
9 (4)
|
2011-2012
|
Լոկոմոտիվ-2
|
11 (5)
|
2014-2015
|
Ուլիս
|
22 (9)
|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հովհաննես Գևուշի Գոհարյան (մարտի 18, 1988(1988-03-18)[1][2], Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։
Կենսագրություն
2008 թվականին Հովհաննես Գոհարյանը 22 գոլով դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու։ 2009 թվականին տեղափոխվել է բելառուսական ԲԱՏԷ ակումբ։ Տարվա վերջին՝ վիրահատվելուց հետո, սկսել է խաղադաշտում հայտնվել միայն հանդիպումների ավարտին՝ փոխարինելվ այլոց։ Դրա հիմնական պատճառը եղել է վիրահատությունից հետո նրա հավաքած ավելորդ քաշը[3]։ Նույն 2009 թվականի վերջին, ըստ գերմանական «Տրանսֆեր Մարկետ» կայքի տվյալների, Գոհարյանի տրանսֆերի արժեքը կազմել է 133 500 եվրո[4]։ 2010 թվականի հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Գոհարյանը տեղափոխվում է Երևանի «Փյունիկ»։ Երևանի ակումբը Չեմպիոնների լիգայի հերթական խաղերից առաջ որոշել է ուժեղացնել իր կազմը․ այդ նպատակի իրականացման քայլերից մեկը եղել է մինչև տարվա վերջը Գոհարյանի՝ վարձավճարով տեղափոխվելու վերաբերյալ ակումբների միջև տրանսֆերային պայմանագրի կնքումը[5][6]։ «Փյունիկի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Գոհարյանն աչքի է ընկել գոլով՝ գրավելով «Կիլիկիայի» դարպասը[7]։ Առաջնության ավարտից հետո Գոհարյանը վերադարձել է ԲԱՏԷ, սակայն 2011 թվականի հունվարին ակումբի ղեկավարությունը խզել է ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ[8][9]։ Հայաստանի առաջնության 2011 թվականի մրցաշրջանի առաջին կեսը Գոհարյանն անցկացրել է Դիլիջանի «Իմպուլսում», ինչից հետո պայմանագիրը խզվել է երկու կողմերի ցանկությամբ[10]։ 2011 թվականի հուլիսի 8-ին Գոհարյանը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ-2» ակումբի հետ[11]։ 2014-2015 թվականներին Գոհարյանը հանդես է եկել «Ուլիս» ակումբում։
Ձեռքբերումներ
- ԲԱՏԷ
- Բելառուսի չեմպիոն – 2009
- Բելառուսի գավաթակիր – 2010
- Բելառուսի Սուպերգավաթի դափնեկիր – 2010
- «Փյունիկ»
Անձնական կյանքը
Հովհաննես Գոհարյանի կնոջ անունը Մարիամ է․ նրանք ամուսնացել են ծանոթության յոթերորդ օրը։ 2008 թվականի հուլիսին ծնվել է նրանց որդին՝ Գեորգին[12]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ