Աշխատությունը ներկայացնում է Հնդկաստանի երբեմնի հայահոծ քաղաքների հայկական եկեղեցիների և գերեզմանատների արձանագրությունները[1]: Հասցեագրվում է հայ ժողովրդի, մասնավորապես հայկական գաղթավայրերի պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն հասարակությանը:
Այն ամփոփում է 2011 թ. ՀՃՈՒ արշավախմբի կողմից Հնդկաստանի 9 հայահոծ բնակավայրերից հավաքագրված հայկական վիմագրերը։ Դրանք, անկախ ծավալից, բովանդակությունից, պահպանվածության աստիճանից կամ լեզվից (հայերեն, պարսկերեն, անգլերեն, լատիներեն, վրացերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն), հրատարակվել են բնօրինակին համապատասխան և թարգմանվել հայերեն: Ներառում է ընդհանուր 2291 արձանագրություն, որի մոտ ութսուն տոկոսը հրատարակվում է առաջին անգամ։ Նվիրված է Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 և Հնդկաստանում Հայաստանի դիվանագիտական մշտական ներկայության 30-ամյակին։ Արշավախումբը Հնդկաստանում իր գործունեությունը ծավալել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, իսկ գրքի հեղինակն է ՀՃՈՒ հիմնադրամի վարչական հարցերի և հրատարակությունների գծով համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը[2]:
Գիրքը ՀՃՈՒ հիմնադրամի «Գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի 21-րդ հատորն է[3]:
Գրքի նախահրատարակչական և տպագրական աշխատանքները հովանավորել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը:
Տես նաև
Արտաքին հղումներ
- ↑ https://hy.armradio.am/archives/602128
- ↑ https://www.ysu.am/faculty/71/articles/72889
- ↑ https://westernarmeniatv.com/hy/culture_am/%D5%B0%D5%B6%D5%A4%D5%AF%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B0%D5%B8%D5%AE-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D6%80%D5%AB