Հյուսիսային արևադարձ կամ Խեցգետնի արևադարձ, ամենահյուսիսային լայնություն, որի վրա Արեգակը կեսօրին կարող է բարձրանալ մինչև զենիթ։ Հինգից մեկ հիմնական զուգահեռագծերից է, նշված Երկրագնդի քարտեզի վրա։ Այժմ գտնվում է հասարակածից հյուսիս, 23° 26′16″ հեռավորության վրա։ Դա տեղի է ունենում ամառվա ընթացքում, երբ արևի ճառագայթների անկման անկյունը հյուսիսային կիսագնդի վրա, համարվում է ամենամեծը։
Խեցգետնի արևադարձի հարավային համարժեքը Այծեղջյուրի արևադարձն է։ Խեցգետնի արևադարձից դեպի հյուսիս ընկած տեղամասն ունի մերձարևադարձային և մեղմ կլիմա։ Տարածքը, որը պարփակված է Խեցգետնի և Այծեղջյուրի արևադարձերով, կոչվում է արևադարձ։ Այժմ երկրագնդի առանցքի թեքվածությունը քայլ առ քայլ փոքրանում է, և Խեցգետնի արևադարձը դանդաղ մոտենում է հասարակածին։ Խեցգետնի արևադարձի անունն առաջացել է Խեցգետին համաստեղությունից։ Երկու հազար տարի առաջ Արեգակը գտնվում էր Խեցգետին համաստեղությունում ամառային արևադարձի ժամանակ։ Սակայն արևադարձի շեղման պատճառով այժմ այդ ժամանակաշրջանում Արեգակը գտնվում է Երկվորյակ համաստեղության մեջ[1]։ «Արևադարձ» բառը առաջացել է հուն․՝ τροπή բառից, նկարագրում է շրջադարձի պրոցեսը, Արեգակի շարժը արևադարձի ընթացքում։
Խեցգետնի արևադարձի տեղակայումը չի համարվում հաստատուն, քանի որ կախված է Երկրի Արեգակի շուրջը պտտման արագությունից։ Տարբեր պարբերություն ունեցող ցիկլային երևույթների պատճառով արևադարձի տեղը աստիճանաբար փոխվում է։
Համաձայն Միջազգային Ավիացիոն Ֆեդերացիայի, շուրջերկրյա թռիչքի արագության ռեկորդը խփելու համար ինքնաթիռը պետք է հնարավորին չափ արագ թչիքի ոչ պակաս քան Խեցգետնի արևադարձի երկարությունը, կտրի-անցնի միջօրեկանը և վայրէջք կատարի միևնույն օթանավակայանում, որտեղից որ դուրս է եկել։ Այդ երկարությունը որոշված է ճշտությամբ և կազմում է 36787,559 կմ։
Սովորական շուրջերկրյա ճանապարհորդության հեռավորությունը, նշված կանոններում, կլորացված է մինչև 37 հազար կմ։