Հերման Վան Ռոմպեյ (հոլ.՝ Herman Achille Van Rompuy[6], հոկտեմբերի 31, 1947(1947-10-31)[7][8][9][…], Էտերբեկ, Բրյուսել-մայրաքաղաք), բելգիացի քաղաքական գործիչ, Բելգիայի նախկին վարչապետը, Եվրոպական խորհրդի առաջին նախագահը։
Բելգիայի Քրիստոնեական դեմոկրատներ և ֆլամանդցիներ կուսակցությունը ներկայացնող վան Ռոմպեյը 2008 թվականի դեկտեմբերի 30-ից եղել է Բելգիայի 66-րդ վարչապետը մինչև Իվ Լետերմը (ով նաև նախորդում էր վան Ռոմպեյին) հաջորդեց նրան 2009 թվականի նոյեմբերի 25-ին։ Եվրամիության կառույցներից մեկը հանդիսացող Եվրոպական խորհրդի անդամները 2009 թվականի նոյեմբերի 19-ին[10] Վան Ռոմպեյին ընտրեցին Եվրոպական խորհրդի նախագահ[11]։ Նա պաշտոնավարեց 2009 թվականի դեկտեմբերի 1-ից 2012 թվականի մայիսի 31-ը[12][13], թեև պաշտոնապես նախագահի պարտականությունները ստանձնեց 2010 թվականի հունվարի 1-ին[14]։ 2012 թվականի մարտի 1-ին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով՝ պաշտոնապես՝ 2012 թվականի հունիսի 1-ից 2014 թվականի նոյեմբերի 30-ը[15]։
Վաղ տարիներ, կարիերա և ընտանիք
Վաղ տարիներ
Հերման Վան Ռոմպեյը ծնվել է Բրյուսելի Էտերբեեկ համայնքում՝ դոկտոր (ավելի ուշ՝ պրոֆեսոր) Վիկ վան Ռոմպեյի և Ջերմեյն Խեենսի ընտանիքում[16]։ Մինչև 1965 թվականը հաճախել է Բրյուսելի Սինտ Յան Բերխմանսկոլեխե քոլեջը, որտեղ լավ ուսումնասիրել է հին հունարեն և լատիներեն։ Դեռահաս տարիքում ռոք'ն'ռոլլի՝ հատկապես Էլվիս Փրեսլիի երկրպագու էր։ Այնուհետև սովորում է Լյովենի կաթոլիկ համալսարանում և ստանում փիլիսոփայության բակալավրի աստիճան (1968) և մագիստրոսի աստիճան՝ կիրառական տնտեսագիտության բնագավառում (1971)[17]։ 1972-1975 թվականներին աշխատել է Բելգիայի Կենտրոնական բանկում[18]։
1980-1987 թվականին դասավանդել է Անտվերպենի Հանդելսհոխեսխուլ համալսարանական քոլեջում, 1982 թվականից նաև Բրյուսելի Հոխեսխուլ համալսարանում[17]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|