- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Կարապետյան (այլ կիրառումներ)
Հարություն Երվանդի Կարապետյան (մարտի 2, 1923(1923-03-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 4, 1997(1997-08-04), Երևան, Հայաստան), կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
1947 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան։ 1965-1969 թվականներին եղել է Երևանի Սրտաբանության ԳՀԻ իմունաբանության բաժնի, 1969-1988 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի կենսաբանության ամբիոնի վարիչ, 1970-1975 թվականներին, միաժամանակ՝ պրոռեկտոր։
Աշխատանքները վերաբերում են մակաբուծության, վիրուսաբանության, բակտերիաբանության, ռևմատիզմի իմունաբանության և օրգանների փոխպատվաստման հարցերին։ Առաջինն է հատուկ սնուցիչ միջավայրում ստացել մարդու օրգանիզմի մակաբույծ լյամբլիաների կուլտուրա և մշակել լյամբլիոզի ախտորոշման իմունաբանական եղանակ[1]։
Երկեր
- Изучение биологии лямблий при помощи культурального метода исследования : Автореф. дис. … д-ра мед. наук. -Ереван, 1964. -38 с.
- Изучение биологии лямблий при помощи культурального метода исследования : Автореф. дис. … д-ра мед. наук. -Ростов-н/Д, 1964. -36 с.
- Материалы к экспериментальной химиотерапии лямблиозов и трихомонадозов : Автореф. дис. … канд. мед. наук. -Л., 1954. -10 с.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.