Հարավարևելյան շրջան (մակեդոներեն՝ Југоисточен регион), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ութ ստատիստիկ շրջաններից մեկը, որը գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում։ Վարչատարածքային միավորը արտաքին սահման ունի Մակեդոնիայի Հանրապետության երկու հարևանների՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։
Աշխարհագրություն
Վարչատարածքային միավորը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Հյուսիսային Մակեդոնիայի Արևելյան, իսկ արևմուտքում՝ Վարդարյան շրջաններին։
Պելագոնիսկի շրջանը ամբողջ հարավում սահմանակից է Հունաստանին (Մակեդոնիայի երեք շրջաններից մեկն է, որ անմիջականորեն հարում է Հունաստանին), իսկ հարավարևմտյան մի փոքր հատվածում սահման ունի նաև Բուլղարիայի հետ։
Տարածքի չափով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության խոշորագույն շրջանն է, որ զբաղեցնում է 2735 կմ² տարածք։ Շրջանը բաղկացած է 10 համայնքներից։ Շրջանի կազմում գտնվող խոշորագույն բնակավայրերից են Ստրումիցան և Գևգելիան։ Շրջանի վարչական կենտրոնը Բիտոլոն է։
Բնակչություն
Ըստ 2002 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ շրջանի բնակչությունը կազմում է 171 416 մարդ[2], իսկ բնակչության միջին խտությունը՝ 62,67 մարդ/կմ²։
1994 թվականից ի վեր բնակչությունը աճել է +3.13%-ով։ Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն։ Բազմազան է բնակչության էթնիկական կազմը՝
Ծանոթագրություններ