«Երկրորդ աշխարհամարտում զոհված զովունեցիների հիշատակին նվիրված հուշարձան», հուշարձան Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Կառուցվել է 1979-1985 թվականներին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված զովունեցիների։ Հուշարձանն ընդգրկված է ՀՀ Կառավարության կողմից հաստատված Զովունիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։ Տեղակայված է Զովունի գյուղով անցնող Երևան Եղվարդ ճանապարհի աջակողմյան հատվածում՝ թեք բարձունքի վրա։
Հուշարձան համալիրը բաղկացած է մի քանի կառույցներից․
Մուտքից աստիճանավանդակներով բարձրանալիս համալիրի արդեն բարձրադիր հատվածում են գտնվում հիմնական կոթողները՝
ՄԱՐԴԻ՛Կ, ՔԱՆԻ ԴԵՌ ՁԵՐ ՍԻՐՏՆ Է ԶԱՐԿՈՒՄ ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ, ԱՅԴ ՆՐԱՆՔ ԷԻՆ ՁԵՐ ԲԱԽՏԸ ՓՐԿՈՒՄ, ԱՅՆ ԷԼ Ի՜ՆՉ ԳՆՈՎ ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ, ԵՐԲ ՈՐ ԹՌԻՉՔԻ ՃԱՄՓԵԼՈՒ ԼԻՆԵՔ ՆԵՏԸ ՁԵՐ ԵՐԳԻ, ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ, ՆՐԱՆՔ ԱՅԼԵՎՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԵՆ ԵՐԳԻ ՀԻՇԵՑԵ՛Ք ՆՐԱՆՑ, ԴՈՒՔ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՄԵՔ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՈՐ ՆՐԱՆՑ ՀԻՇԵՆ, ԵՎ ՈՐԴԻՆԵՐԻՆ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՄԵՔ ՈՐ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԻՇԵՆ։
Հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 1979 թվականից, ավարտվել 1984-85 թվականներին։ Բացումը տեղի է ունեցել 1985 թվականի մայիսի 9-ին՝ ՀՄՊ հաղթանակի 40-ամյակին, նշվել մեծ շուքով։ Հուշարձանի կառուցման համար օգտագործվել է մոտ 1700 հատ կարմիր տուֆ։ Հուշահամալիրը կառուցվել է հիմնականում գյուղի բնակիչների հանգանակությունների և նախկին Զովունի սովխոզի պետական միջոցների հաշվին, ինչպես նաև աշխատանքերի մեծ մասը արվել է տեղի բնակիչների ուժերով[3], մասնավորապես ըստ Զովունի համայնքում պահպանված արխիվային տվյալների գյուղի բնակչությունը հանգանակել է մոտ 24000 ԽՍՀՄ ռուբլի։ Հուշահամալիրի ամբողջ տարածքը կանաչապատ է, դեկորատիվ ծառատեսակներով։
Հուշահամալիրի բարձունքում են նաև ամփոփված Արցախյան ազատամարտում զոհված զովունեցի ազամարտիկների շիրիմները։ Քառօրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին տեղադրվել են խաչքարեր[4]։ 2021 թվականին Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված Զովունիի 9 բնակիչների դիմաքանդակներ են տեղադրվել հուշարձան համալիրի մուտքի մոտ[5][6], 2021 թվականին հուշահամալիրում տեղադրվել է խաչքար բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան՝ 2020 թ․ զոհված զովունեցի Արամայիս Հայրապետյանի հիշատակին[7]։
2024 թվականին Նաիրի խոշորացված համայնքի բյուջեով նախատեսվում է հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներ[8]։