Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Նիդերլանդների Ալմելո քաղաքում։
Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին։ Հուշահամալիրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 24-ին։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնող, բարերար Քրիստիան Գելիջին, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի և եկեղեցական կառույցի ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր[1]։
Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարերով, հայկական տուֆ քարից։ Խաչքարերը կառուցել են Հայաստանում՝ Վանաձորում, վարպետ՝ Սերգեյ Դանիելյան[2][3]։