- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)
Հայկազյան համալսարան (անգլ.՝ Haigazian University արաբ․՝ جامعة هايكازيان)[1], հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Հիմնադրվել է 1955 թվականի հոկտեմբերի 17, Ամերիկայի Հայ Միսիոնարական Ասոցիացիայի կողմից (Armenian Missionary Association of America) իբր Հայկազյան քոլեջ (անգլ.՝ Haigazian College) Արմենակ Հայկազյանի անվամբ[2][3]։
1992 թ.-ից 1996 թվական ճանաչվել է իբր Հայկազյան համալսարանական քոլեջ (անգլ.՝ Haigazian University College) իսկ 1997 թ.-ից սկսյալ իբր Հայկազյան համալսարան[3]։
Կրթական աստիճանները
Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի կամ մասնագետի աստիճան, որոնք ճանաչվում են Լիբանանի կառավարության, ինչպես և քոլեջների և համալսարանների միջազգային ասոցիացիայի կողմից։ ԲՈւՀ-ը աջակցում է լիբանանահայ բնակչությանը, և ստեղծվել է հիմնականում տեղի հայության կրթական կարիքները բավարարելու համար, սակայն համալսարանը բաց է բոլոր ուսանողների համար՝ անկախ ազգության և դավանանքի[4]։
Հիմնումը
Հիմնվել է 1955 թվականի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ավագ Մեխակյանի և Ստեփան Փիլիպպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ, Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ՝ Արմենակ Հայկազյանի անունով[5][6]։
Համալսարանի գործնեությունը
Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է։ Հիմնվել է1 955 թ.-ի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։ 1955-1989 թթ.-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Համալսարանում ուսանում են Լիբանանից և Մեձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ։ Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-1976 թվականներին՝ 650, 2003 թվականին՝ 534: Տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ։ Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով։
Ներկայումս մեծ թվով ուսունողներ հետևում են նաև համալսարանի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշն), համակարգչային և կլինիկական լաբորոտորիայի գիտաճյուղերին։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են նկատվում լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին։ 1996 թվականին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով։
Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ ավանդ են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ։ Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները անկախ իրենց մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների[7]։
Համալսարանի հրատարակչությունները
Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972 թվականին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով։
Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970 թվականից), անգլերենով «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը։ Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ։ Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-56 թվականներին, 1971-1982 թվականներին), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971 թվականներին), Վեռն Ֆլոտչեր (1982-1985 թվականներին), Ժան Խանճյան (1995-2002 թվականներին) և Փոլ Հայտոսթյան (2002 թվականից)։ 1966-1968 թվականներին նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-1995 թվականներին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը։
Ֆակուլտետներ
- Բիզնես, կառավարում և էկոնոմիկա
- Հումանիտար
- Գիտություններ
- Հասարակական գիտություններ և խոսք
Համալսարանի նախագահներ
- Դոկտ. Ջոն Մարգարյան (1955-1966, 1972-1982)
- Դոկտ. Ջոն Պիլեզիկյան (1967-1971)
- Դոկտ. Վերն Ֆլոտչեր (1983-1985)
- 1985 թվականի փետրվարից մինչև 1995 թվականի օգոստոսբ նախագահ չէր ընտրվել, վարչական հարցերի գծով դեկան՝ Վիլմա Չոլաքյանը ստանձնեց Համալսարանի ղեկավարի պաշտոնը։
- Վեր. Դոկտ. Ջոն Խանջյան (1995-2002)
- Վեր. Դոկտ. Փոլ Հայտոսթյան (2002 - )[8][9]
Համագործակցություն
- Ամերիկայի կրթական Հոթել ընդ Մոթել ասոցիացիայի ինստիտուտ, ԱՄՆ, հունիսի 1, 2000թ.
- Երևանի Պետական Համալսարան, Հայաստան, հոկտեմբերի 3, 2009թ.
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Հայաստան, մարտ 15, 2013թ.
- Հայաստանի ազգային գրադարան, Հայաստան, սեպտեմբերի 2, 2013թ.
- Նորավանք հիմնադրամ, Հայաստան, հոկտեմբերի 7, 2014թ.
- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, Հայաստան, սեպտեմբերի 26, 2016թ.
- Արցախի պետական համալսարան, Արցախի Հանրապետություն, նոյեմբերի 14, 2018թ.
- Ռոսարիաոյի ազգային համալսարան, Արգենտինա, նոյեմբերի 16, 2018թ.
- Պետրոս Փազմանի կաթոլիկ համալսարան, Հունգարիա, մարտի 13, 2019թ.
- Լատինաամերիկյան կենտրոնական կրթական համալսարարան, Արգենտինա, ապրիլի 25, 2019թ.
- Կիպրոսի Համալսարան, Կիպրոս, սեպտեմբերի 15, 2020թ.
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, նոյեմբերի 26, 2021թ.
- Կալիֆոռնիայի ռեգենտների համալսարան, ԱՄՆ, նոյեմբերի 2022թ․[10]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 168)։
|