«Հայաստանյայց եկեցի», կրոնաբարոյական, գրական-գեղարվեստական, պատմական ամսաթերթ, ապա՝ եռամսյա։
Ամերիկայի Հայոց առաջնորդարանի պաշտոնաթերթ։
Լույս է տեսել 1939–1961 թվականներին Նյու Յորքում։ Խմբագրակազմ (Մյուռոն Կրճիկյան, Եղիշե Սիմոնյան, Գառնիկ Հալաճյան, Սուրեն Մանվելյան, Իսահակ Ղազարյան, Նուպար Քյուփելյան, Գրիգոր Ոսկանյան և ուրիշներ)։ Լուսաբանել է առաջնորդարանի գործունեությունը, ամերիկահայ համայնքի առօրյան, տպագրել է կրոնական և պատմական թեմաներով նյութեր, գեղարվեստական ստեղծագործություններ։