Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Երևանում։
Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր «Պոլիտեխնիկ»), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)։ 2014 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի[2]։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իրավաժառանգորդն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ.-ին՝ ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980–1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանող և 66-ից ավելի մասնագիտություն՝ դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը 2014 թ. նոյեմբերի 13-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)։ ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀԱՊՀ կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։
Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։
Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, Տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։
Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում (նախագահ՝ «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյան)՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մատերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։
ՀԱՊՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերենով և անգլերենով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։
Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀԱՊՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, ՆԱՏՕ, NISCUPP և այլն)։
Համալսարանի ֆակուլտեներներն են[3]՝
Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՏՀՏԷ ինստիտուտ)։
Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտ (ԷԷՏ ինստիտուտ):
Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ՄՏԴ ինստիտուտ):
Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ (ԼՔՏ ինստիտուտ):
Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ (ԿՄՖ ֆակուլտետ):
ՀԱՊՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է՝
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀԱՊՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն։ Ուսման տևողությունը՝ 2տ - 4տ, ուսուցման ձևը՝ առկա։ Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ[4]։
Մասնագիտություններ.
Երևանի պետական համալսարան • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա • Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ • Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան • Հայաստանի ազգային ագրարային համալսարան • Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան • Ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարան • Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան • Հայբուսակ