Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) հիմնադրամ է, որը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի տնտեսական մրցունակության զարգացման նպատակով։ Հիմնադրամի հիմնական աշխատողական ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը և ցանցերի ու տեղեկատվության հասանելիությունը[1]։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականի փետրվարի 28-ին ըստ Հայաստանի կառավարության համար 204-Ա որոշման[2]։ Հիմնադրամի առաջին ներդրումը եղել է 52 միլիոն դրամ Հայաստանի կառավարության 2008 թվականի պահուստային ֆոնդից որպես գույքային ներդրում։ Նրա առաջին գործադիր տնօրեն է նշանակվել Գայանե Աֆրիկյանը[3]։
Հիմնադրամը գործում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով։ Նրա հոգաբարձության խորհրդում են տարբեր երկրներից վեց անվանի գործարարներ, Հայաստանի կառավարության վեց անդամ, և Հայաստանում միջազգային դոնոր համայնքի մեկ ներկայացուցիչ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Արման Խաչատուրյանն է, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը[1]։
2010-ի համար հիմնադրամին ակնկալվում է 100 միլիոն դոլարի ներդրում[1]։
ՀԱՄՀ-ն աշխատում է հետևյալ ծրագրերի վրա.