Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Հակոն VII թագավորի 70-ամյա հոբելյանը համընկավ գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի հետ, որի ժամանակ թագավորը գտնվում էր Լոնդոնում՝ գլխավորելով վտարանդի կառավարությունը։ Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալը հաստատվել է 1942 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հակոն VII-ի կողմից որպես Նորվեգիայի զինված ուժերի զինծառայողներին պարգևատրելու համար, ովքեր գործել են Մեծ Բրիտանիայի տարածքում։ Սկզբնական շրջանում մեդալը շնորհվել է ժապավենի տեսքով, իսկ մեդալները պատրաստվել են 1946 թ.-ին՝ պատերազմի ավարտից և թագավորական ընտանիքի՝ նորվեգիա վերադառնալուց հետո Օսլոյում գտնվող Հակոբ Տոստրապի ոսկերչական արհեստանոցում[1]։
Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը ադմիրալի համազգեստով, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Դիմանկարի ներքևում գրված է փոքր տառերով գրված է «О. SORENSEN»՝ ցույց տալով նորվեգացի դիզայներ Օսկար Սորենսին, ով մշակել է մեդալի դիզայնը։
Մեդալի հակառակ կողմում շրջանակի մեջ Սուրբ Ալաֆի շքանշանի շղթայի պատկերը՝ մեջտեղում գրված «TIL MINNE OM / 70 ÅRSDAGEN / 3 AUGUST 1942»: Ներքևում, շղթայից քիչ վերև փոքր տառերով գրված է «J TOSTRUP»՝ ցույց տալով նորվեգացի ոսկերիչ Հակոբ Տոստրապին, ում արհեստանոցում ձուլվել է մեդալը[2]։
Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։
Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի կենտրոնում երկու դեղին գծերով։
{{cite web}}
|publisher=