Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ։
Համաձայն 1991 թվականի օգոստոսին ընդունված «ՀՀ նախագահի ընտրությունների մասին» օրենքի Հայաստանի նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմավորվում էին 3 մակարդակի ընտրական հանձնաժողովներ.
2011 թ. հունիսից կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ։ Նրանք նշանակվում են Հանրապետության Նախագահի կողմից՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ։ Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, բացառությամբ ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին կազմավորման և ԸՕ-ի 40-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի։
Հայաստանը բաժանված է 41 ընտրատարածքների, որոնցից 13-ը գտնվում են մայրաքաղաք Երևանում[2]։
ԿԸՀ նախագահ[3]
ԿԸՀ նախագահի տեղակալ
ԿԸՀ քարտուղար
ԿԸՀ անդամներ
Մինչ Հայաստանի Հանրապետության անկախությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում էր «ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատների ընտրությունների մասին» ՀԽՍՀ օրենքով։ 1990 թվականից սկսած ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց նաև ընտրություններին վերաբերող մի շարք նոր օրենքներ, կատարեց փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում[4]։