Ծնվել 1807 թվականի հուլիսի 10-ին (22) Յարոսլավլում։ Մանկության, պատանեկության և իր կյանքի հասուն տարիները անցկացրել է Մոսկվայում։ Նրա հայրը, որը ռուսոֆիլացված գերմանացի էր, պրոֆեսոր Կարլ Իվանովիչ Յանիշն էր։ Նա մասնագիտությամբ բժիշկ էր և դասավանդում էր ֆիզիկա և քիմիա, զբաղվում էր աստղագիտությամբ և գեղանկարչությամբ, հրաշալի գիտեր գրականություն։ Հոր առաջնորդությամբ Կարոլինան տանը ստացել է գերազանց կրթություն։ Երեխա ժամանակ նա տիրապետում էր արդեն 4 լեզուների և օգնում էր հորը աստղագիտական դիտարկումների ժամանակ։
Երիտասարդ տարիներին Կարոլինան ստիպված եղավ ապրել մեծ հոգեկան ցնցում։ 1825 թվականին նա հանդիպեց լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչին, որը հայրենիքից արտաքսվել էր Մոսկվա ռուսների դեմ մղվող լեհերի ազգային-ազատագրական շարժման համար։ Երիտասարդները սիրեցին միմյանց և որոշեցին ամուսնանալ, սակայն Յանիշները դեմ էին աղջկա ամուսնությանը անապահով և քաղաքականապես անհուսալի բանաստեղծի հետ։ Անգամ Միցկևիչն էր սառել նրա հանդեպ և համաձայն էր հետ կանգնել իր տված խոստումից։ Շուտով Միցկևիչը թողեց Մոսկվան և այլևս չհանդիպեց Կարոլինայի հետ։ Այդ անհաջող սերը մեծ հետք թողեց Կարոլինայի շատ բանաստեղծություններում։ Տարիներ անց, խորը ծերության ժամանակ նա գրում է Միցկևիչի որդուն.
Այդ սիրո մասին հիշողությունները մինչ այսօր երջանկություն են ինձ համար։
1820 թվականի վերջերին Կարոլինա Կարլովնան մտերմացավ Մոսկվայի գրական խմբակների հետ, որոնց թվում են Եվգենի Բարատինսկին և Նիկոլայ Յազիկովը։ Այդ ժամանակ նա սկսում է իր գրական դասերը սկզբնականում որպես թարգմանչուհի, թարգմանում էր Պուշկինի և մյուս ժամանակակից գրողների բանաստեղծությունները գերմաներեն և ֆրանսերեն։ Կարոլինայի առաջին յուրօրինակ բանաստեղծությունները նույնպես գրվել են ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Նրա գերմաներեն թարգմանությունները հավանել է նաև Գյոտեն։ 1833 թվականին այդ թարգմանությունները հրատարակվեցին Գերմանիայում։ Ավելի ուշ, 1839 թվականին Փարիզում հրատարակվեց Կարոլինայի կողմից ֆրանսերեն թարգմանված Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի«Ժաննա դ'Արկ» ողբերգությունը։ Այդ նույն ժամանակահատվածում նա սկսում է գրել նաև ռուսական բանաստեղծություններ, վայելելով Մոսկվայի գրական շրջանի հաջողությունները։
Մինչդեռ Կարոլինայի անձնական կյանքը անհաջող էր ընթանում։ Նա այլևս այն երիտասարդ տարիքում չէր։ Նրան սպառնում էր չամուսնացած կնոջ ճակատագիրը։ Սակայն 1836 թվականին Կարոլինան ստացավ հսկայական ժառանգություն և դարձավ հարուստ հարսնացու։ Շուտով գտնվեց փեսացու, ով հայտնի բանաստեղծ Նիկոլայ Պավլովն էր, թեթևամիտ մի մարդ։ Ամուսնանալով Պավլովի հետ, Կարոլինան անմիջապես հիմնում է իր սեփական գրական սալոնը։ Գրողները, մտավորականները, արվեստագետները և երաժիշտները հաճույքով էին հաճախում նրա սրահը։ Նիկոլայ Բերգի կարծիքով նրան վերաբերվում էին հեգնական տոնով, չէին սիրում բծախնդրության համար[7]։
1840-ական թվականները Պավլովայի համար բանաստեղծական տաղանդի մեծագույն հաջողության և բարգավաճման շրջան էր։ Նա շատ էր գրում, ակտիվորեն մասնակցում էր ամսագրերին և ժողովածուներին, մշակում էր իր սեփական բանաստեղծական ոճը, միքիչ սառը, սակայն չափազանց տպավորիչ։
1848 թվականին հրատարակվեց Կարոլինայի «Երկակի կյանք» վեպը, գրված չափածո բանաստեղծությամբ։ Այդ նույն շրջանին է պատկանում նաև «Զրույց Տրիանոնում» պոեմը, որը նա համարում էր իր լավագույն ստեղծագործություններից։ Սակայն այդ պոեմը։ Չնայած նրան, որ այս բանաստեղծությունը պայմանավորված որոշակի հանգամանքներում, արգելված էր գրաքննիչների կողմից, Պավլովան այստեղ ներկայացավ վճռականորեն, ռազմատենչ և առաջադեմ գաղափարներով, որոնց հանդիպել է 1848 թվականին Արևմուտքում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ։