Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում, տարբեր երկրներում ՝ կամավոր ընկերություններ, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, պատերազմական գործողություններում չներգրավված անձանց (ոչ-կոմբատանտներ), իսկ խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին։ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Թուրքիայում, Իրանում, Պակիստանում և մի քանի այլ երկրում կոչվում է «Կարմիր մահիկ», Իսրայելում՝ «Դավիթի Կարմիր աստղ» կամ «Կարմիր բյուրեղ» (երկրից դուրս առաքելություն իրականացնելու դեպքում)։
1863 թվականին Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»։ Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե։ 1965-ի կանոնադրությամբ՝ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը։ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հիմնադրվել է 1921 թվականին։ Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել հայկական գաղութների հետ։ Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր։ Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդությունների դեմ պայքարելու։ Բացել է հիվանդանոցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին։
{{cite book}}
Անրի Դյունան / Ֆրեդերիկ Պասսի (1901) • Էլի Դյուկոմմեն / Շառլ Ալբեր Գոբա (1902) • Ուիլյամ Ռանդալ Քրիմեր (1903) • ՄԻԻ (1904) • Բերտա ֆոն Զուտներ (1905) • Թեոդոր Ռուզվելտ (1906) • Էրնեստո Թեոդորո Մոնետա / Լուի Ռենո (1907) • Կլաս Արնոլդսոն / Ֆրեդերիկ Բայեր (1908) • Օգյուստ Բեերնարտ / Պոլ դ’Էտուրնել դե Կոստան (1909) • Խաղաղության միջազգային բյուրոն (1910) • Թոբիաս Ասսեր / Ալֆրեդ Ֆրիդ (1911) • Էլիու Րութ (1912) • Անրի Լաֆոնտեն (1913) • Կարմիր խաչ (1917) • Վուդրո Վիլսոն (1919) • Լեոն Բուրժուա (1920) • Յալմար Բրանտինգ / Քրիստիան Լանգե (1921) • Ֆրիտյոֆ Նանսեն (1922) • Օսթին Չեմբեռլեն / Չարլզ Դաուես (1925)
Ամբողջական ցանկ • (1901-1925) • (1926-1950) • (1951-1975) • (1976-2000) • (2001-2025)