Կատրին Դենյով (ֆր.՝ Catherine Deneuve[katʁin dəˈnœv], անունը ծննդյան պահին՝ Կատրին Ֆաբյեն Դորլեակ, ֆր.՝ Catherine Fabienne Dorléac, հոկտեմբերի 22, 1943(1943-10-22)[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի, Ֆրանսիայի ամենագեղեցիկ կանանցից։ Ֆրանսիացի դերասաններ Մորիս Դորլեակի և Ռենե Դենյովի չորս երեխաներից երրորդն է։ Կարիերայի սկզբում օգտագործել է մոր ազգանունը, որպեսզի նրան չշփոթեին այն ժամանակ արդեն հայտնի իր ավագ քրոջ՝ Ֆրանսուազ Դորլեակի հետ։ Մյուս երկու քույրերը՝ Սիլվիան և Դանիել Դորլեակները, նույնպես դերասանուհիներ են։
Քանի դեռ կան ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է։
- Կատրին Դենյով
Կենսագրություն
Կատրին Դենյովը հանրահռչակ դարձավ «Շերբուրյան հովանոցներ» երաժշտական ֆիլմի Կաննում կայացած տրիումֆից հետո (1964 թ.)։ Հաջորդ տարի խաղաց Ռոման Պոլանսկու «Հակակրանք» հոգեբանական ֆիլմի գլխավոր դերում, որը ռեժիսորի առաջին անգլիալեզու ֆիլմն էր։
1967 թվականին իր քրոջ՝ Ֆրանսուազի մահից հետո Կատինը կրկին հայտնվեց հանդիսատեսի և մամուլի ուշադրության կենտրոնում, որին նպաստեց «Աղջիկները Ռոշֆորից» ֆիլմում խաղացած դերը իր քրոջ հետ։
Հետագա տարիներին նա ամրապնդեց առաջատար ֆրանսիացի դերասան լինելու պատիվը, քանի որ աշխատեց այնպիսի ռեժիսորներ հետ, ինչպիսիք են Լուիս Բունյուելը, («Տրիստանա, (ֆիլմ)», 1970 թ.), Ֆրանսուա Տրյուֆֆոն («Վերջին մետրոն (ֆիլմ)», 1980 թ.)։ Կատրինի խաղացած ամենահամարձակ դերերից մեկը Բունյուելի «Ցերեկվա գեղեցկուհին» (1967 թ.) ֆր.՝ Belle de Jour ֆիլմում էր, որի նկարահանումների մեծ մասն անցկացվեց հասարակաց տանը։ Ֆիլմը չափազանց անկեղծ էր, սակայն դա ֆրանսիական կինոյի համար սենսացիա չդարձավ, քանի որ այնտեղ մինչև այդ էլ կարելի էր տեսնել մերկ կանանց, նույնիսկ՝ մարմնավաճառների։
Նկարահանվել է նաև Հոլլիվուդում, որտեղ առավել հայտնի է ֆրանսիական օծանելիքների գովազդային դեմք և «Սով (ֆիլմ)ի» դերակատար (1983 թ.)։
Հանդիսատեսի կողմից լավ ընդունվեց նրա դերակատարումը «Հնդկաչին (ֆիլմ)» (1992 թ.) ֆիլմում, որն արժանացավ Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։
Դերասանուհին ունի նաև լավ ձայնային տվյալներ։ Նա երգում է «Ես ձեզ սիրում եմ (ֆիլմ)» (1980 թ.) ֆիլմում, որտեղ նա Սերժ Գենսբուրգի հետ կատարում է «Dieu est un fumeur de Havanes…» երգը։ 1981 թվականին դերասանուհին թողարկեց «Souviens-toi de m’oublier» երգերի հավաքածուն։
Անձնական կյանք
Դերասանուհին վարժ խոսում է ֆրանսերեն, իտալերեն, կիսով չափ՝ անգլերեն։ Նրա սիրած զբաղմունքներից է այգեգործությունը, նկարելը, լուսանկարչությունը, կարդալը, մոդան, անտիկ իրերն ու դեկորացիան։
Կատինը մեկ անգամ է ամուսնացած եղել լուսանկարիչ Դավիդ Բայլիի հետ, 1965-1972 թվականները[10]։
2004 թվականին այցելել է Մոսկվա, մասնակցելու Անդրեյ Պլախովի կողմից գրված իր մասին հրատարակված գրքի շնորհանդեսին[11]։
2012 թվականի հունիսի 30-ին մասնակցել է 34-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի փակմանը[12]։ Այստեղ երկու զավեշտալի դեպք կատարվեց նրա հետ[13]։ Նրան «Հավատում եմ. Կոնստանտին Ստանիլավսկի» մրցանակի հանձնման ժամանակ ռուսաստանի մշակույթի Վլադիմիր Մեդինսկին հյուրին հրեց խոսափողի մոտից, իսկ դրանից հետո հեռացավ բեմից, առանց հանձնելու մրցանակը դերասանուհուն[14][15][16]։