Կանզաս Սիթի (անգլ.՝ Kansas City), քաղաք ԱՄՆ-ում, Կանզաս նահանգի արևելյան սահմանին, Միսսուրի գետի ափին։ Վայանդոտտ շրջանի վարչական կենտրոն,
Կանզաս Սիթի ագլոմերացիայի երրորդ ամենամեծ քաղաքը։ Բնակչությունը՝ 146 866 մարդ (2000)[4]։ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիից տարբերելու համար Կանզասի Կանզաս Սիթիի համար օգտագործվում է KCK հապավումը։
Պատմություն
Հին Կանզաս Սիթին ձևավորվել է 1868 թվականին։ Քաղաքի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1872 թվականի հոկտեմբերի 22-ին, դատավոր Հիրամ Սթիվենսի հրամանով։ 1880 թվականի հունիսին Կանզասի նահանգապետը Կանզաս Սիթին հայտարարեց երկրորդ կարգի քաղաք։ 1886 թվականի մարտին Հին Կանզաս Սիթիի և մոտակա Արմսթրոնգ, Արմորիդեյլ, Ռիվերվյու և Վյանդոտտ (Wyandotte) քաղաքների հետ միաձուլման հետևանքով ձևավորեց Նոր Կանզաս Սիթի քաղաքը։ Հինգ քաղաքներից ամենահինը Վյանդոտն էր, որը հիմնադրվել է 1826 թվականին հնդիկ կրոնական առաջնորդ Տենսքվատավայի կողմից, որպես շոնի ժողովրդի (հնդկացի ժողովուրդ) ազգային օջախ։ 1832 թվականին Օհայոյից 687 վյանդոտ-հնդկացիներ տեղափոխվեցին այստեղ։ Միևնույն ժամանակ, միասնական բնակավայրը ստացել է Վյանդոտտ անունը։ 1855 թվականին տեղի հնդկացիները դարձան ԱՄՆ քաղաքացի։
Հիշատակումներ արվեստում
Քաղաքին է նվիրված Ջերրի Լիբերի և Մայք Ստոլերի համանուն ռոք-ն-ռոլ երգը է։ Երգը կատարել են բազմաթիվ կատարողներ, ամենահայտնին «Բիթլզ»-ի կատարումն է՝ «Beatles for Sale» ալբոմ, 1964։
XXVI դարի Կանզաս Սիթիում են կատարվում Battle Angel գործողությունները՝ վայր, որում գտնվում է տիեզերական վերելակը։
Բնակչություն
- Սպիտակամորթներ՝ 52,2%
- Աֆրոամերիկացիներ՝ 26,8%
- Բնիկ ամերիկացիներ՝ 0,8%
- Ասիացիներ՝ 2.7%
- Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակներ՝ 0.1%
- Այլ ռասսաներ՝ 13,6%
- Իսպանախոս կամ լատինոամերիկացիներ (ցանկացած ռասսայի)՝ 27,8%
- Իսպանախոս սպիտակամորթներ՝ 40,2%[5][6]
Տնտեսություն
Քաղաքում է գտնվում «GM» գործարանը, որն արտադրում է Chevrolet Malibu և Saturn Aura ավտոմեքենաները։
Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալները ցույց են տալիս, որ զբաղվածությունը Կանզաս նահանգի Վայանդոտտ շրջանում աճել է 4% -ով 2011 -ի մարտից մինչև 2012 -ի մարտը։ Աշխատողների թվի կտրուկ աճը հանգեցրեց նրան, որ Վայանդոտտ շրջանը զբաղեցրել է 19-րդ տեղը երկրում աշխատատեղերի աճով`2012 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[7]։
Կանզաս Սիթիում է գտնվում General Motors Fairfax հավաքման գործարանը, որն արտադրում է Chevrolet Malibu-ն և Buick LaCrosse-ը.
Խոշորագույն գործատու է Կանզասի համալսարանի հիվանդանոցը։
Սպորտ
Քաղաքում է գտնվում MLS-ում հանդես եկող «Սպորտինգ Կանզաս Սիթի» ֆուտբոլային ակումբը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|