|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Խուան Սեբաստիան Ագուդելո[1] |
---|
Քաղաքացիությունը |
|
---|
Ծննդյան ամսաթիվ |
նոյեմբերի 22, 1992 (32 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Մանիսալես, Կոլումբիա |
---|
Հասակ |
185 սմ |
---|
Քաշ |
83 կգ |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն |
---|
Համար |
17 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական‡ |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2015 թվականի մարտի 10-ի:
‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2013 թվականի հոկտեմբերի 27-ի |
Խուան Սեբասիան Ագուդելո (անգլ.՝ Juan Sebastián Agudelo, նոյեմբերի 23, 1992(1992-11-23)[2][3], Manizales, Կոլումբիա), կոլումբիական արմատներ ունեցող ամերիկացի ֆուտբոլիստ։ Ներկա պահին հանդիսանում է «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն» ամերիկյան ակումբի և Ամերիկայի ազգային հավաքականի հարձակվողը։
Ագուդելոյի ընտանիքը Կոլումբիայից է, նրանք արտագաղթել են ԱՄՆ, երբ Խուանը 7 տարեկան էր[4]։
Ակումբային կարիերա
Ագուդելոն «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սանն է։ 2010 թվականի ապրիլի 27-ին Լամար Հանթի գավաթի մրցության շրջանակներում՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը[5]։ Նույն թվականի հոկտեմբերի 9-ին նա «Ռեալ Սոլթ-Լեյքի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը արդեն՝ MLS-ում։ 2011 թվականի մարտի 20-ին «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում Խուանը հեղինակել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։
2011 և 2012 թվականների մրցաշրջանների միջև ընկած հատվածում Ագուդելոն մարզվել է սկզբում գերմանական «Շտուտգարտի»[7] այնուհետև՝ անգլիական «Լիվերպուլի» հետ։ 2012 թվականի մայիսին Խուանը որպես Խիտ Պիրսին փոխարինող տեղափոխվում է «Չիվաս ԱՄՆ»։ Մայիսի 20-ին կայացած «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]։ 2013 թվականի մարտի 10-ին «Դալլասի» դեմ խաղում Ագուդելոն հեղինակում է «Չիվասի» կազմում իր առաջին գոլը[9]։ Արդեն 2013 և 2014 թվականների մրցաշրջանների արանքում Խուանը սկսում է իր մարզումները շոտլանդական «Սելտիկի»[10] և անգլիական «Վեստ Հեմի» հետ[11]։
2013 թվականի մայիսի 7-ին Ագուդելոն տեղափոխվում է «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն»[12]։ Մայիսի 19-ին «Դինամո Հյուսթոնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[13]։ Մեկ շաբաթ անց «Տորոնտոյի» դեմ խաղում Ագուդելոն հեղինակում է իր առաջին գոլը «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշնի» կազմում[14]։
Ամռանը Խուանը ստանում է ծնկի վնասվածք, որի պատճառով էլ մեկ ամսով հեռանում է ֆուտբոլից։ Օգոստոսի 9-ին անգլիական «Սթոք Սիթին» հայտարարում է Ագուդելոյի հետ նախնական պայմանագրի կնքման մասին, համաձայն որի Ագուդելոն ձմեռային տրասֆերային պատուհանի ընթացքում՝ 2014 թվականի հունվարի 1-ին պետք է համալրի թիմի կազմը[15][16]։ Տեղափոխումից շատ քիչ ժամանակ անց Խուանը կնքելով վարձավճարային պայմանագիր տեղափոխվում է նիդերլանդական «Ուտրեխտ»[17]։
Ակումբային վիճակագրություն
- 2014 թվականի մայիսի 3-ի դրությամբ[18]
Ակումբ
|
Մրցաշրջան
|
Լիգա
|
Գավաթ
|
Լիգայի գավաթ
|
Այլ[A]
|
Ընդհանուր
|
Դիվիզիոն |
Խաղ |
Գոլ |
Խաղ |
Գոլ |
Խաղ |
Գոլ |
Խաղ |
Գոլ |
Խաղ |
Գոլ
|
Նյու Յորք Ռեդ Բուլզ
|
2010
|
ՄԼՍ
|
2 |
0 |
3 |
0 |
– |
2 |
0 |
7 |
0
|
2011
|
ՄԼՍ
|
27 |
6 |
1 |
0 |
– |
1 |
0 |
29 |
6
|
2012
|
ՄԼՍ
|
4 |
0 |
0 |
0 |
– |
0 |
0 |
4 |
0
|
Ընդհանուր
|
33 |
6 |
4 |
0 |
– |
3 |
0 |
40 |
6
|
Չիվաս ԱՄՆ
|
2012
|
ՄԼՍ
|
20 |
3 |
2 |
1 |
– |
0 |
0 |
22 |
4
|
2013
|
ՄԼՍ
|
6 |
2 |
0 |
0 |
– |
0 |
0 |
6 |
2
|
Ընդհանուր
|
26 |
5 |
2 |
1 |
– |
0 |
0 |
28 |
6
|
Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն
|
2013
|
ՄԼՍ
|
14 |
7 |
2 |
0 |
– |
2 |
0 |
16 |
7
|
Ընդհանուր
|
14 |
7 |
2 |
0 |
– |
2 |
0 |
16 |
7
|
Սթոք Սիթի
|
2013-14
|
Պրեմիեր Լիգա
|
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
– |
0 |
0
|
Ուտրեխտ (վարձ.)
|
2013-14
|
Էրեդիվիզի
|
14 |
3 |
0 |
0 |
– |
0 |
0 |
14 |
3
|
Ընդհանուրը կարիերայում
|
87 |
21 |
8 |
1 |
0 |
0 |
5 |
0 |
100 |
22
|
Միջազգային կարիերա
Ագուդելոն հանդես է եկել տարբեր տարիքայինների համախմբող ազգային հավաքականներում։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին ՀԱՀ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։ Հենց այդ խաղում նա հեղինակում է իր նորամուտային և առաջին, իսկ հավաքականի համար հաղթական գոլը[19]։ 2011 թվականին նա մասնակցություն է ունենում ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որի շրջանակներում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Այդ մրցաշարում Ագուդելոն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից էր և առանց բացառությունների մասնակցություն էր ունեցել բոլոր խաղերին։
Միջազգային վիճակագրություն
- 2015 թվականի ապրիլի 18-ի դրությամբ
Ազգային հավաքական |
Տարի |
Խաղ |
Գոլ
|
ԱՄՆ
|
2010 |
1 |
1
|
2011 |
14 |
1
|
2012 |
1 |
0
|
2013 |
1 |
0
|
2014 |
1 |
0
|
2015 |
2 |
1
|
Ընդհանուր |
20 |
3
|
Գոլերը ԱՄՆ-ի հավաքականի կազմում
Ձեռքբերումներ
Միջազգային
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ