Հանրապետության էներգետիկ բազաներն են Հրազդանի Սևան-Հրազդան կասկադը, Հրազդան ՋԷԿ-ը, Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, ՄեծամորիՀայկական ատոմային էլեկտրակայանը և այլն։ Մեքենաշինական արդյունաբերության ոլորտում զարգացած էին էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, ռադիոտեխնիկական ճյուղերը, գործիքաշինությունը և հաստոցաշինությունը (Երևան, Կիրովական, Լենինական և այլն)։ Քիմիական արդյունաբերության հաստատությունները արտադրում էին սինթետիկ կաուչուկ, սինթետիկ խեժ և պլաստիկ նյութեր, ծծմբաթթու, քիմիկական մանրաթել և այլն (Երևան, Կիրովական, Ալավերդի)։ Գունավոր մետալուրգիան ներկայացված է եղել պղնձի, ալյումինի, մոլիբդենի կոնցենտրատներով և այլ հանքանյութերով (Ալավերդի, Քաջարան, Կապան, Ագարակ)։ Շինանյութի արդյունաբերության ոլորտում համամիութենական նշանակություն է ունեցել բնական քարից քարանյութի արտադրությունը (բազմագույն տուֆ, մարմար, ցեմենտ և այլն)։ Սննդի արդյունաբերության կարևոր ճյուղեր են հատիկավորների, պահածոյի և ոգելից խմիչքների (գինի, կոնյակ) արտադրությունը։ Թեթև արդյունաբերության ոլորտում առանձնացվել են տեքստիլ, կաշվի և կոշկեղենի արտադրության ճյուղերը։
Խորհրդային Հայաստանի բենզինի և մյուս վառելանյութերի պաշարների կեսից ավելին մատակարարվել է Ադրբեջանից։ Խորհրդային իշխանությունները մերժել են Երևանի առաջարկը՝ հանրապետության տարածքում սեփական նավթամշակման գործարանի կառուցման առաջարկը[1]։
70-ական թվականների առաջին կեսին միութենական կենտրոնը հրաժարվել է Հայաստանի և Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքով անցկացնել խորհրդա-իրանական գազամուղը, որն առաջարկում էին Երևանը և Թեհրանը[1]։
ՀԽՍՀ արդյունաբերական արտադրությունն ըստ տարեթվերի
Արտադրատեսակ
միավոր
1913
1940
1950
1965
1970
Էլեկտրաէներգիա
մլրդ. կվտ/ժամ
0,005
0,395
0,949
2,900
6,083
Հանքանյութեր
հազար տոննա
103
253
Անվադողեր
հազար տոննա
195
1180
Կտրող մետաղական գործիքներ
հազար հատ
0,904
9,159
11,5
Ուժային տրանսֆորմատորներ
հազար կիլոամպեր
609
4810
4804
Շարժական էլեկտրակայաններ
հազար կիլովատտ
0,1
640
Պոմպեր
հազար հատ
2,7
61,1
83,6
Կոմպրեսորներ
հատ
468
3006
Ցեմենտ
հազար տոննա
95
151,5
619,5
Երկաթ-բետոնային կոնստրուկցիաներ և դետալներ
մլն. մ³
0,596
0,780
Բամբակյա գործվածքներ
մլն. մ²
26,8
34,6
88,3
94,5
Բրդե գործվածքներ
մլն. մ²
0,017
0,551
3,827
5,189
Մետաքսե գործվածքներ
մլն. մ²
0,201
1,529
7,951
12,082
Գուլպագործական արտադրություն
մլն․ զույգ
9,785
14,767
49,3
Հագուստի տրիկոտաժ
մլն. հատ
3,033
7,5
40,8
Կաշվե կոշկեղեն
մլն. զույգ
0,943
2,029
7,3
10,3
Կենցաղային ժամացույցներ
մլն․ հատ
0,183
2,783
3,239
Պահածոներ
մլն․ անոթ
1,0
17,3
31,4
131,5
241,4
Գինի
հազար դեկալիտր
188
239
772
4847
8000
Կոնյակ
հազար դեկալիտր
48
63
96
386
Ծխախոտ
մլն․ հատ
4
1084
2579
6160
Գյուղատնտեսություն
1986 թվականին հանրապետությունում հաշվվում էր 505 խորհրդային տնտեսություններ և 281 կոլեկտիվ տնտեսություններ։ Գյուղատնտեսական հողերի ընդհանուր ծավալը կազմել է 1,3 միլիոն հեկտար, որից՝
Ոռոգվող հողերի մակերեսը կազմել է 0,305 միլիոն հեկտար (1986 թվականի տվյալներով)։
Հողագործությունն ապահովել է գյուղատնտեսության ընդհանուր համախառն արտադրանքի 53 %-ը։ Հողագործությունը հիմնականում կենտրոնացված է եղել Արարատյան դաշտում, Շիրակի սարահարթում և Սևանա լիճ հարակից տարածքներում։ Բուսաբուծության հիմնական ճյուղերն են խաղողագործությունը (1986 թվականի տվյալներով բերքահավաքը կազմել է 240 000 տոննա) և պտղաբուծությունը, տեխնիկական (ծխախոտ, շաքարի ճակնդեղ, խորդենի) և բանջարբուծական կուլտուրաների մշակումը։ Անասնաբուծությունը հիմնականում մասնագիտացված է անասնապահությունը և այծաբուծությունը։ 1987 թվականի տվյալներով՝ խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կազմել է 0,9 միլիոն գլուխ, իսկ ոչխարների և այծերի թիվը՝ 1,9 միլիոն գլուխ։
Տրանսպորտ
Տրանսպորտի հիմնական տեսակներն էին երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը։ 1987 թվականի տվյալներով՝ երկաթուղային գծերի երկարությունը կազմել է 0,87 հազար կմ, իսկ ավտոճանապարհների երկարությունը՝ 7,6 հազար կմ (այդ թվում հաստ մակերևույթով՝ 7 300 կիլոմետր)։
Գազամուղները երկիր են մտել Ադրբեջանի ԽՍՀ-ից և Հյուսիսային Կովկասից (Թբիլիսիի միջոցով)։
Տարբեր ժամանակներում առաջարկվել են տարբեր նախագծեր՝ ստեղծելու Հայաստան-Վրաստան- ՌԽՍՖՀ լրացուցիչ երթուղի, Գյումրի-Բաթումի երկաթուղի և «միջհայկական» պողպատե երթուղին (Լենինական – Երևան – Զանգեզուր – Գորիս – Ղափան – Մեղրի), որը ձգվելու էր Իրանի սահման։ Այդուհանդերձ, 60-80-ականների այդ նախագծերի մեծ մասը մերժվում էին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության կողմից[1]։
Երևանը ձգտում էր նոր երկաթուղային գիծ կառուցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջով (Ղափան – Գորիս – Լաչին – Ստեփանակերտ – Աղդամ – Եվլախ)։ Սակայն, տնտեսական վերլուծաբան Ալեքսեյ Բալիևի կարծիքով, «ադրբեջանական իշխանությունները հաջողությամբ կարողանում էին համոզել կենտրոնական իշխանություններին արգելք դնել այդ նախագծերի իրականացման վրա»[1]։
Մագնիսական երկաթուղի
1985 թվականին հաստատվել է այն պետական պլանը, որով նախատեսվում էր ՀԽՍՀ-ում կառուցել մագնիսական երկաթուղու համակարգ, որն ունենալու էր 3,2 կիլոմետր երկարություն։ Նախատեսվում էր նախագիծն ավարտել 1990 թվականին[2]։
Այդ ճանապարհը պետք է Աբովյան քաղաքի միջով իրար կապեր Երևանը և Սևանը, սակայն 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը, Արցախյան գոյամարտը դարձան նախագծի սառեցման պատճառ։ Գնացքները պետք է զարգացնեին մինչև 250 կմ/ժ արագություն։ Արդյունքում կառուցվեց միայն ուղանցը[3][4][5]։